Պատրաստման քայլեր
-
Ձկան ֆիլեն լվանալ, չորացնել և քառակուսաձև կտրտել: Դնել ապակե ափսեի մեջ: Վրան լցնել կիտրոնի հյութ և մարինացնել սենյակային ջերմաստիճանում շուրջ 2.5 ժամ:
-
Փոքր թավայի մեջ տաքացնել ձիթայուղը, ավելացնել սխտորը և տապակել մոտ 3 րոպե: Այնուհետև սխտորը վերցնել թավայից, իսկ ձիթայուղը թողնել սառչի:
-
Լոլիկները մաքրել կեղևից, կտրտել և մաքրել սերմերն այնպես, որ լոլիկի հյութը չծորա:
-
Ապակե տարայի մեջ լցնել լոլիկը, սոխը, համեմը, օրեգանոն, կետչուպը, չիլի պղպեղը, ձիթապտուղները և կարմիր պղպեղի մածուկը: Ցևիչեի պատրաստման համար պետք է օգտագործել բացառապես ապակե կամ էմալապատ տարաներ: Ոչ մի դեպքում չի կարելի օգտվել մետաղյա տարաներից: Այս ամենի վրա անհրաժեշտ է լցնել սառեցված ձիթայուղը և լոլիկների հյութը: Աղը և պղպեղը լցնել ըստ ճաշակի, այնուհետև լավ խառնել և դնել մի կողմ:
-
Ձուկը հանել մարինադից և 3 անգամ ցայել սառը ջրի տակ: Այնուհետև վրան հանքային ջուր լցնել և թողնել 5 րոպե: Ձուկը հանքային ջրի միջից հանելուց հետո պետք է լավ չորացնել և դնել լոլիկներով ու համեմունքներով տարայի մեջ:
-
Խառնել, կափարիչը ծածկել և 3 ժամ պահել սառնարանում:
-
Մատուցել սառը ապակյա ամանների մեջ՝ զարդարելով ձիթապտուղներով: