Պատրաստման քայլեր
-
Մսի վրա քսել սխտորից, կիտրոնի հյութից, օրեգանոյից, աղից և պղպեղից խառնուրդը: Թողնել մարինացվի 4-8 ժամ, որից հետո տապակել, կտրտել մանր կտորների և չորացնել 6 ժամ:
-
Մաքրած սոխը լվանալ, մանր կտրտել, այնուհետև տապակել տաքացրած թավայի վրա: Ավելացնել չորացրած միսը (machaca) և տապակել մինչև կարմրի: Ավելացնել աղ և խառնել:
-
Տորտիլյաները տաքացնել ջեռոցում: Յուրաքանչյուրի վրա դնել մի քանի գդալ միս և խողովակաձև փաթաթել:
-
Մատուցել տաք վիճակում մեքսիկական սոուսի և լոբու հետ: