Պատրաստման քայլեր
-
Կարմիր լոբին իր հեղուկով լցնել թավայի մեջ և եռացնել, ծածկել, այնուհետև կրակը թուլացնել և եփել մարմանդ կրակի վրա 5 րոպե: Փրփուրը հեռացնել մակերեսի վրայից:
-
Թավայի մեջ լցնել լոլիկը և մանր կտրտած սոխը, ինչպես նաև սխտորը, քիմիոնը, կարագը և շարունակել եփել շուրջ 45 րոպե մինչև լոբու փափկելը:
-
Լցնել կոկոսի կաթը և ավելացնել բրինձը՝ ջուրը պետք է ծածկի այն 3-4սմ-ով: Անհրաժեշտության դեպքում ավելացնել տաք ջուր: Լավ խառնել, ծածկել կափարիչով և եփել մարմանդ կրակի վրա ևս 15-20 րոպե մինչև բրինձը դառնա փափուկ:
-
Ժամանակ առ ժամանակ խառնել, որպեսզի բրինձը չկպնի թավայի հատակին:
-
Մատուցում. ուտեստի մեջ մի քանի ուրցի տերև դնել: