Պատրաստման քայլեր
-
Սոխը մաքրել և կտրտել: Կաթսայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել սոխը և մանրացրած սխտորը, տապակել մինչև ոսկեգույն դառնալը:
-
Տավարի միսը կտրտել, լցնել կաթսայի մեջ աղի և աղացած պղպեղի հետ, վրան լցնել ջուր և շոգեխաշել:
-
Երբ ջրի մի մասը գոլորշիանա, ավելացնել ևս շուրջ 1 լիտր ջուր և քառակուսաձև կտրտած բանջարեղենը՝ պղպեղը, լոլիկը, գազարը, մաղադանոսը, նեխուրը: Շարունակել եփել մինչև կրկին եռալը:
-
Ավելացնել կտրտած կարտոֆիլը և լոբին (պատիճները կարելի է կիսել 2 մասի կամ օգտագործել արդեն իսկ կտրտած լոբին, օրինակ՝ սառեցվածը) և եփել ևս 15 րոպե այնպես, որ բոլոր բաղադրիչները դառնան փափուկ:
-
Գուլյաշ-ապուրը մատուցվում է տաք վիճակում, դրա հետ լավ համադրվում է հացը և կարմիր անապակ գինին: