Պատրաստման քայլեր
-
Վերմիշելի վրա լցնել եռացրած ջուր, ծածկել, 15 րոպե անց քամել:
-
Վերմիշելը մկրատով կտրտել 10սմ-անոց կտորների, խառնել բրնձի քացախի հետ և վրան լցնել աղ ըստ ճաշակի:
-
Տաք ջուրը լցնել ապակե փոքր տարայի մեջ և հերթականությամբ մեջը թրջել բրնձի թերթերը մինչև վերջիններս փափուկ դառնան (մոտ 15 վայրկյան):
-
Բրնձի թերթերը հերթականությամբ դնել մաքուր բամբակյա կտորի վրա, վրան մի ծայրից դնել մի քիչ դդմիկ, գազար և կաղամբ:
-
Ավելացնել մի բուռ վերմիշել և վրան լցնել ընկույզը և շալոտը:
-
Ավելացնել ռեհանի, անանուխի և համեմի մի քանի տերև և բրնձի թերթը կիպ փաթաթել՝ կրոկետի տեսք տալով: Նույնը կրկնել մնացած թերթիկների և բանջարեղենի հետ:
-
Պատրաստված ռուլետները փաթաթել թխելու խոնավ թղթի և խոնավ կտորի մեջ, այնուհետև պոլիէթիլենային տոպրակի մեջ և դնել սառնարանը:
-
Ռուլետները մատուցել մեջտեղից կիսած՝ ավելացնելով կծու-քաղցր սուուս կամ ընկույզի դիփ: