Պատրաստման քայլեր
-
Փափկացրեք կարագը և ավելացրեք ձիթապտղի ձեթը, կտրտած սխտորը և աղը: Խառնեք ամեն ինչ մինչև համասեռ զանգված ստանալը:
-
Կտրտած մաղադանոսն ավելացրեք խառնուրդին և դանդաղ խառնեք:
-
Բագետները կիսել և յուրաքանչյուր կեսի մեջ 2-3 սմ խորությամբ անցքեր անել: Հետո կտրած արանքներում քսեք սխտորի մածուկը և բագետի վրա դրեք մի քիչ կարագ:
-
Փաթաթեք յուրաքանչյուր բագետը փայլաթիթեղի մեջ, եփեք նախօրոք 180°C տաքացրած ջեռոցում 10-12 րոպե:
-
Բագետները ջեռոցից հանելուց հետո բացեք և վրան ցանեք քերած պանիրը, այնուհետև կարմրացրեք դրանք ջեռոցում ևս 5 րոպե:
-
Կարմրացրած և խրթխրթան բագետները պետք է հանվեն ջեռոցից, կտրատվեն ավելի փոքր կտորների: Մատուցեք տաք վիճակում: