Պատրաստման քայլեր
-
Բադը տեղադրեք եռացող ջրի մեջ 3 րոպեով: Չորացրեք և թողեք կախած ամբողջ գիշեր, որպեսզի չորանա:
-
Խառնեք սոյայի սոուսը, շագանակագույն շաքարավազն ու քացախը: Ծածկեք բադը խառնուրդով և կախեք ևս 4 ժամով:
-
Տաքացրեք ջեռոցը մինչև 190ºC, տեղադրեք բադը մոմաթղթի վրա, ներքևում ջրով տարա դրեք: Եփեք 30 րոպե: Իջացրեք ջերմաստիճանը մինչև 150ºC և եփեք ևս մեկ ժամ:
-
Չինական բլիթներ. խառնեք ալյուրն ու աղը, ավելացրեք ջուր, խմոր հունցեք և թողեք 15 րոպե հանգստանա: Գրտնակեք խմորը և առանձնացրեք մոտ 8սմ տրամագծով շրջանակներ: Յուրաքանչյուր շրջանակի մի կողմին ձեթ քսեք, այնուհետև ծալեք և նորից գրտնակելով բացեք մինչև ունենա մոտ 15սմ տրամագիծ: Տապակեք տաքացրած թավայում 1 րոպե: Ծալեք մեջտեղից և տաք պահեք բադի պատրաստման ընթացքում:
-
Սոուս. խառնեք սոյայի սոուսը, սալորի ջեմը, խերեսն ու համեմունքները: Տաքացրեք այն թավայում` անընդմեջ խառնելով: Սառեցրեք և տեղադրեք սառնարանում:
-
Շեղ կտրատեք կանաչ սոխն ու վարունգը:
-
Կտրատեք տապակած բադը, տեղադրեք կտորները բլիթների վրա մի քանի շերտ վարունգով ու սոխով և 1 ճաշի գդալ սալորի սոուսով:
-
Մատուցում. Բլիթները փաթաթեք և կերեք ձեռքերով: