Պատրաստման քայլեր
-
Պատրաստել խմորը. միասին հարել շաքարավազն ու կարագը, ավելացնել հավկիթը, դեղնուցը, վանիլինը, փխրեցուցիչը, օսլան, կիտրոնի կեղևի քերուկը, ամբողջը խառնել ալյուրի հետ մինչև միատարր զանգված ստանալը:
-
Խմորից պատրաստել թխվածքաբլիթներ՝ 2.5-3սմ հաստությամբ և 5սմ շառավղով: Շարել յուղաթղթի վրա և թխել մոտ 20 րոպե 150°C ջերմաստիճանի տակ:
-
Երբ թխվածքաբլիթները սառչեն, մի կողմին քսել խտացրած կաթ, վրան դնել մեկ այլ թխվածքաբլիթ և սեղմել:
-
Թխվածքաբլիթները թաթախել կոկոսի քերուկի մեջ: