• nutrients

Սպիտակ լոբի

առողջ

Աճեցնում են իր փոքրիկ սպիտակ սերմերի համար: Այն եկել է Կենտրոնական և Հարավային Ամերիկայից:

Beans are best source of iron
 

100 գ. սպիտակ լոբի - 102 կկալ

Պարունակում է երկաթ, կալցիում, մագնեզիում, սպիտակուց և E վիտամին:


Էներգիայով լի սերմեր

Լոբազգիները երկաթի աղբյուր են: Երկաթի պակասություն ունեցող մարդիկ թույլ են և անտարբեր: Հետևյալ մարդիկ հատկապես ենթակա են երկաթի պակասի վտանգին. հղիները, ապաքինվողները, ինչպես նաև աճող երեխաները և երիտասարդները: Երկաթի ավելի լավ յուրացման համար խորհուրդ է տրվում լոբին ուտել C վիտամինով հարուստ բանջարեղենի հետ:

Ուժեղ զույգ
Սպիտակ լոբին պարունակում է կալցիում և մագնեզիում` իրար լրացնող երկու տարրեր, որոնք պատասխանատու են պինդ ատամների և ոսկորների համար:

 

Թագավորական սերմ

Լոբու սերմերն իրենց ներդրումն են ունեցել Աստվածահայտնությունը տոնելու ավանդույթի մեջ: Շատ տարածաշրջաններում, օրինակ Ֆրանսիայում և Իսպանիայում, ընտանիքը հատուկ թղվածք է բաժանում, որի մեջ լոբու հատիկ կա: Տեղական ավանդույթի համաձայն նա, ով գտնում է հատիկը դառնում է խնջույքի արքան կամ ստիպված է… փակել հաշիվը:

 
 white beans contains calcium and iron
Աշխարհի տիրուհին

Լոբին համարվում է մոտավորապես 8000 տարեկան: Այն նախակոլոմբոսյան Ամերիկայի խոհանոցի “երեք քույրերից” մեկն է եգիպտացորենի և դդումի հետ միասին: Ացտեկներն աճեցրել են  “այակոլտը” կամ լոբին եգիպտացորենի հետ, որը ծառայում էր որպես ձող՝ որպեսզի բույսը փաթաթվեր: Այսօր լոբին բուսական սպիտակուցների առաջնային աղբյուրներից է աշխարհում: Այն կարելի է գտնել յուրաքանչյուր մշակույթի խոհանոցում: Լոբու 30,000 տեսակ կա: 

Սպիտակ լոբին ընդդեմ ֆուտբոլի
Լոբին բաղադրամաս է հանդիսանում սննդարար ապուրների մեջ, ինչպես օրինակ ֆրանսիական Կասուլեի, իսպանական Ֆաբադայի կամ բրազիլական ֆեյջուադայի, հիմնական ճաշատեսակների մեջ, օրինակ իտալական Պաստայի կամ Ֆաջոլիի,  սառը և տաք աղցանների մեջ: Արդյոք կարող է լոբու ազդեցությունը ֆուտբոլիստների կազմվածքի և հմտությունների վրա ինչ-որ ձևով կապված լինել այս երկրների ֆուտբոլային հաջողությունների հետ: Եթե այդպես է, ուրեմն գաղտնիքը լավ է պահված:

, , , ,