• nutrients

Թելիկավոր լոբի

առողջ

Թելիկավոր լոբիները, լինեն կանաչ, թե դեղին, շատ նման են իրար: Դրանց համն ու սնուցիչների պարունակությունը շատ նման են:

String Beans reduces risk of heart attack
 

100 գ. թելիկավոր լոբի - 24 կկալ

Այն պարունակում է ֆոլիաթթու, հանքային աղեր, մանրաթելեր, ցինկ, կալիում, պրովիտամին A, վիտամին C և E:

 

Բավականին տարբեր

Ավելին, պատրաստման եղանակով (ամբողջական պատիճով) դրանք տարբերվում են լոբու մյուս տեսակներից:

Ճառագեք գեղեցկությամբ
Այն պարունակում է զգալի քանակությամբ վիտամին C, պրովիտամին A, B խմբի վիտամիններ, վիտամին E, ֆոլիաթթու, հանքային աղեր և դիետիկ մանրաթելեր: 
C, A, E վիտամինները և ցինկն արդյունավետորեն  հակազդում են ազատ ռադիկալներին և մեր մաշկին հաղորդում են առողջ ու երիտասարդ տեսք:

 

Առողջ սիրտ

Մանրաթելերի, ֆոլիաթթվի, մագնեզիումի և կալիումի համադրությունը թելիկավոր լոբու մեջ նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը:

Մատղաշ ու նուրբ

Սկզբում միայն սերմերն էին ուտում: Լոբու մատղաշ պատիճների համտեսումը սկսվեց իտալացիների կողմից (17-րդ դարում): Նրանք հավաքում էին մատղաշ լոբին` ամեն 24 ժամը մեկ ստուգելով բանջարանոցը, որպեսզի լոբին շատ չհասնի: Ժամանակի ընթացքում այգեգործները աճեցրեցին նուրբ պատիճով մի տեսակ, որը կոչվեց Ֆրանսիական լոբի:

Յուղալոբի

Դեղին թելիկավոր լոբին ֆրանսիացիների կողմից անվանվում է յուղալոբի, հավանաբար իր գույնի և բերանի մեջ հալվելու համար: 

 
String beans give our skin healthy and youthful look
 

Ձեր կատարյալ կազմվածքի համար

Դեղին և կանաչ թելիկավոր լոբիներն աճեցվում են իրենց ուտելի պատիճների համար: Դրանք դիետիկ խոհանոցի կարևոր տարր են: Այնքան հարուստ չեն սպիտակուցներով, որքան լոբու մյուս տեսակները, բայց ավելի շատ վիտամիններ են պարունակում: Շնորհիվ մանրաթելերի ավելի քիչ պարունակությամբ, քան չոր լոբիներինն է, դրանք ցածր կալորիականություն ունեն և հեշտ են մարսվում: Եկեք ուտենք թելիկավոր լոբի և մեր կազմվածքը կդառնա նրանց նման:

, , , ,