Թելուկազգիների ընտանիքի միամյա բույսն աճեցվում է իր կանաչ տերևների համար:

100 գ. սպանախ – 17 կկալ

Պարունակում է մանրաթել, կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, երկաթ, ցինկ, մարգանեց, Ֆտոր,  C, B1, B2, B6, PP, E, K վիտամիններ, ինչպես նաև թթու և պրովիտամին Ա:

spinach2

Անվնաս երկաթ
Սպանախում պարունակվող երկաթն ունի անվնաս և բնական ձև, մինչդեռ երկաթն այլ դեղերի ձևերով ընդունելը կարող է հարուցել գերդեղաքանակի վտանգ, որը շատ վտանգավոր է, հատկապես երեխաների համար:

Ուժի բանալին

Սպանախը երկաթի գերազանց աղբյուր է, որը կազմում է թե օրգանիզմի բջիջներին թթվածին փոխանցող հեմոգլոբինի մաս, և թե էներգիայի արտադրման և նյութափոխանակության համար պատասխանատու համակարգի մաս: Այն հատկապես խորհուրդ է տրվում կանանց, երեխաներին և հասունացման տարիքում գտնվող երիտասարդներին:

Ոսկորների ուժը

Սպանախը պարունակում է K վիտամինի ռեկորդային քանակություն, որը նպաստում է մեր ոսկորների ամրությանը:

spinach3

Պահածո մուլտֆիլմից

Սպանախը գալիս է Պարսկաստանից: Մավրիտանացինեն այն բերեցին Եվրոպա 9-րդ դարում: Այն շատ դանդաղ էր հավաքում իր համակիրներին՝ դառնալով շատ հայտնի II Համաշխարհային պատերազմից հետո, երբ գովազդվեց ամերիկացիների կողմից: Այս բանջարեղենի դեսպանը դարձավ մուլտֆիլմի հերոս` Նավաստի Փոփայը, ով միշտ իր ձեռքի տակ ուներ սպանախի պահածո: Նա մի շնչով դատարկում էր այն և մարտի բռնվում իր հակառակորդի հետ, որը միշտ ավարտվում էր վերջինիս նոկաուտի ենթարկելով:

spinach4

10 անգամ սպանախ

Սպանախը հայտնի է իր`երկաթի մեծ պարունակությամբ: Առաջին հաշվարկները կատարվեցին 19-րդ դարում դոկտոր Է. Վոն Վոլֆի կողմից, ով… սխալ էր դրել ստորակետը: Սպանախը պարունակում է 10 անգամ ավելի քիչ երկաթ, քան նշվում է նրա տվյալներում: Սխալը նկատվեց միայն 1937 թվականին:  Լավ նորությունը նրանց համար, ովքեր շատ են սիրում սպանախ ուտել, այն է, որ բարեբախտաբար այն մնում է բանջարեղենի ցուցակում առաջատարը ոչ միայն իր մեջ երկաթի պարունակությամբ, այլ նաև C, E վիտամինների, ֆոլիաթթվի, ցինկի, մագնեզիումի և կալիումի հսկայական քանակության համար:

Այսօր սպանախը դարձել է առավել նորաձև:

Սպանախի թարմ տերևները օգտագործվում են որպես զարմանալի հիմք շատ թեթև և սննդարար աղցանների, ինչպես նաև շատ գերժամանակակից աղցանների համար: Սպանախը նաև լավ համակցվում է այլ բանջարեղենի, մրգերի, պանիրների և մսերի հետ:

Սառեցված սպանախը դառնում շատ սիրված բաղադրամաս զարմանալի կաթնային կոկտեյլի համար:



 

Սպանախը իսկապես շատ շատ սննդարար է: Ավել կամ պակաս, քանի՞ բաժակ թարմ սպանախ դուք պետք է ուտեք, որպեսզի ստանաք ձեր «5-ը մեկում» ընդամենը մեկ ճաշի միջոցով:





, , , ,