Միամյա բույս, որը մշակվում է իր սերմերի և ծիլերի համար:

Consumption of soyabeans vegetables alleviates menopausal symptons without any side effects.

100 գ. սոյա – 381 կկալ

Հանդիսանում է սպիտակուցների գերազանց աղբյուր, պարունակում է կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, E and B6 վիտամիններ:


Սրտի բաբախում

Սոյա ուտելը բարենպաստ կանդրադառնա մեր սրտի առողջության վրա: Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել 25 գրամ սպիտակուց՝ ստացված սոյայի մթերքներից: Սոյայի սպիտակուցների վրա հիմնված սննդակարգը (ճարպերի բացառությամբ) նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը:


Գլիցին մաքս-իմալ կանացի

Սոյան (Գլիցին մաքս) խորհուրդ է տրվում կանանց՝ շնորհիվ իր բուսական էստրոգենի պարունակության: Սոյայից պատրաստված մթերքներ ուտելը թեթևացնում է դաշտանադադարի ախտանշաները առանց կողմնակի բարդություններ առաջացնելու: «Սոյա սպառող» կանանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ հետազոտվող խմբի մոտ ցածր էր կրծքի քաղցկեղի հավանականությունը: Հատկապես կանանց մոտ սոյան նպաստում է խոլեստերինի նվազմանը և ոսկրային զանգվածի պնդացմանը:

Բանջարեղենային քամելեոն

Զարմանալի է, թե որքան մթերքներ ենք ստանում սոյայից: Դրանք են.

  • սոյայի կաթ,
  • սոյայի սոուս,
  • տոֆու (սոյայից պատրաստված շոռ),
  • միսո (սոյայից ստացված համեմունք),
  • սոյայի արիշտա
  • սոյայի յուղ,
  • սոյայի ալյուր:
 Soyabeans are rich source of proteins


Լրտես ճապոնական այգում

Սոյան գալիս է Ասիայից, որտեղ այն մշակվում է դեռևս 3000 տարի մ.թ.ա.: Սոյայի սերմերն ու նրանց կիրառությունը Եվրոպայի համար բացահայտվել են 17-րդ դարում գերմանացի գիտնական և ճանապարհորդ Էնգելբերթ Քեմփֆերի կողմից հոլանդական Օստ-Հնդկաստանի օպերացիայի ժամանակ: Քաղաքականորեն սխալ աղբյուրները պնդում են, որ այս բացառիկ գիտնականը ձեռք է բերել հույժ գաղտնի տեղեկություններ Ճապոնիայի և իր համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող բուսաբանական նմուշների մասին կաշառելու միջոցով՝ գնելով տեղեկություններ և հատուկ համաձայնություն իր երիտասարդ սպասավորի հետ միասին:

, , , , ,