Կարմիր լոբի – “Երիկամ” լոբի

առողջ

Կարմիր լոբին, որը նաև հայտնի է որպես “չիլի լոբի”, մուգ կարմիր թաղանթ ունի: Ձևը երիկամ է հիշեցնում, որտեղից էլ այն ստանում է իր անունը: Հատկապես հայտնի է Հնդկաստանում, Միացյալ Նահանգների հարավում և Իսպանիայում:




Որքա՞ն լոբու տեսակներ կան:





100 գ. կարմիր լոբի – 93 կկալ

Պարունակում է մանրաթելեր, մագնեզիում, երկաթ, ցինկ, B1, B6 վիտամիններ:

red-beans

Պաշտպանություն քաղցկեղից և շաքարախտից
Կարմիր լոբին դիետիկ մանրաթելերի հարուստ աղբյուր է: Առողջապահական Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս օրական ուտել 20-40 գ դիետիկ մանրաթելեր, իսկ 100 գ չոր կարմիր լոբին պարունակում է 25 գ այս բաղադրիչից: Մանրաթելերը տալիս են հագեցածության զգացում, կանխարգելում է ուռուցքները, կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և օգնում օգանիզմից հանելու թունավոր նյութերը: Հաղորդում է էներգիա, որը աստիճանաբար օգտագործվում է օրգանիզմի կողմից. Այս կալորիաները Ձեզ “չաղլիկ” չեն դարձնում:

Առողջ եղեք

Կարմիր լոբին պարունակում է B խմբի վիտամիններ, հատկապես B6, որը ամեն ինչի հետ մեկտեղ պատասխանատու է նաև դիմադրողականության, մաշկի վիճակի և նյարդային համակարգի ակտիվության համար:

 red-beans2

Հիշեք

Չոր լոբին մինչև եփելը պետք է թրջել: Այս դեպքում եփման ընթացքը կրճատվում է և լոբին ազատվում է մարսողական խնդիրներ առաջացնող նյութերից:

, , , ,