Ձիթենազգիների ընտանիքի փոքր ծառի տեսակ է:

Olives helps in lowering blood cholesterol levels

100 գ. ձիթապտուղ – 160 կկալ

Ձիթապտղի տերևները պարունակում են օլեուրոպեին, օլեստերոլ, և լեին, օլեինաթթու, հակաօքսիդիչներ՝ E վիտամին, պոլիֆենոլներ:

Ձիթապտղի յուղը նաև տալիս է մեզ անհրաժեշտ պոլիչհագեցած (օմեգա-6) ճարպաթթուներ առանց  ստիպված լինելու կլանել հագեցած ճարպաթթուները:


Ձիթապտուղների սպառման առողջապահական առավելությունները

Ամերիկյան «Թայմ» շաբաթաթերթը ձիթապտուղները դասել է աշխարհի ամենաառողջ սննդի խմբին: Ձիթապտուղը, ձիթապտղի յուղի հետ միասին, շատ օգտակար են առողջության համար և հայտնի են մոնոչհագեցած ճարպաթթուների բարձր պարունակությամբ, ինչը կարող է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի պարունակությունը: Ձիթապտուղը պաշտպանում է սրտի և արյան անոթները աթերոսկլերոզից: Այն Միջերկրական սնդդակարգի հիմնական բաղադրիչն է, որն առողջ սնվելու լավագույն օրինակն է:

1 ծառ և 1 լիտր

Մի ձիթենին կարող է տալ 1 լիտր ձիթապտղի յուղ: Պատահում է, որ լավ բերքի տարում մի ծառից ստանում են մինչև 2 լիտր այս թանկարժեք հեղուկից:

 Olives protects heart and blood vessels against atherosclerosis

Հավերժական ծառ

Ձիթենին մշտադալար ծառ է կամ թուփ, որը հասնում է 4-12 մետր բարձրության: Ձիթենու բունը սովորաբար մոխրագույն է, փոքր պինդ տերևներով: Այն ամբողջությամբ բերք է տալիս ամեն 2 տարին մեկ. Բերքից հետո այն պետք է հանգստանա և ուժ հավաքի նորից հիասքանչ բերք տալու համար: Առանց կասկածի ծառերը կարող են անվանվել հին ժամանակների վկաներ, քանի որ նրանք կարող են ապրել մինչև հազար տարի:

Կանաչ և սև

Կան ձիթապտղի տարբեր տեսակներ, դրանք կարող են լինել կանաչ, սև, փոքր կամ մեծ, տարբեր համերով և ճարպերի տարբեր պարունակությամբ: Մարինացվելով նրբահամ աղաջրում`դրանք ստանում են մուգ գինու գույն և մրգային թեթև համ: Դրանք անփոխարինելի են որպես ապերիտիվ ու նաև որպես տարբեր աղցանների բաղադրիչ:

11 ձիթապտուղներ

Հին հույները բացահայտել են, որ ձիթապտուղները հարմար են խոհարարության համար: Նրանք ասում են , որ պետք է ուտես 11 հատ ձիթապտուղ դրանց իրական համն զգալու համար:
Ձիթապտղի համբավը չի նվազել տարիների ընթացքում, հակառակը`ամբողջ աշխարհով մեկ այս փոքրիկ միրգը ավելի ու ավելի շատ երկրպագուներ է հավաքում, ձիթապտղի յուղի մասին խոսելիս մոնք օգտագործում ենք միայն գերադրական աստիճանը: Այն աճում է Միջերկրական տարածաշրջանի ափամերձ տարածքներում և տաք կլիմայով այլ շատ տարածքներում. Կանարյան կղզիներ, Ղրիմ, Կովկաս, Հարավ-արևմտյան Աֆրիկա, Հնդկաստան, Ճապոնիա, Կալիֆորնիա, Բերմուդներ, Ջամայկա, Հարավային Աֆրիկա:

, , , ,