Աճեցրած սնկերը՝ սպիտակ գլխարկով և կոթով: Հիմնականում աճեցվում են Եվրոպայում և անգլախոս երկրներում:

Mushrooms mobilizes immune system
 

100 գ. սունկ` 15 կկալ

Պարունակում է մանրաթելեր, D, E, PP և B խմբի վիտամիններ, ինչպես նաև երկաթ, կալիում, ֆոսֆոր և ցինկ:


Պաշտպանիչ գլխարկ

Նատրիումի ցածր պարունակության շնորհիվ՝ գերազանց են առանց աղի դիետաների համար: Քանի որ սնկերը չեն պարունակում շաքար և ճարպեր, դրանք հանգիստ կարող են օգտագործվել շաքարախտով հիվանդների կողմից: Սնկերում պարունակվող ցինկը ակտիվացնում է մեր իմունային համակարգը:

ևհանի՛րմտքիցդգլխացավը
Սնկերն ավելի շատ են պարունակում B խմբի վիտամիններ, քան բանջարեղենները: Առաջատար են ռիբոֆլավինի կամ Bվիտամինի պարունակությամբ, որը միգրենից տառապող մարդկանց մոտ նվազեցնում է գլխացավերի հաճախականությունը: Գլխացավերը կարող են լինել նաև գերհոգնածության հետևանք, ինչից կարելի է խուսափել պանտոտենիկ թթվի շնորհիվ:

Առողջ տեսք

Դրանք նաև մեծ ազդեցություն ունեն մեր մաշկի և առողջության վրա: Նրանք, ովքեր հոգ են տանում իրենց արտաքինի մասին, պետք է իրենց ճաշացանկում ներառեն սնկեր, հատկապես եթե ավելանում են նրանց գոտկատեղի չափերը (դրանք շատ ցածր կալորիականություն ունեն):

 

Միայն անմահների համար

Արդեն իսկ փարավոնների ժամանակաշրջանում սնկերն “աստվածների ամբրոսիա” էին համարվում: Եգիպտացիները հավատում էին, որ սունկ ուտելը պարգևում է անմահություն, ինչին միայն փարավոններն են արժանի: Հասարակ մարդիկ չէին կարող նույնիսկ դիպչել դրանց, էլ ուր մնաց՝ ուտեին:

 
 Mushrooms create big impact on our skin and hair

Ուղիղ Փարիզից

17-րդ դարում ֆրանսիացիներն առաջինն էին Եվրոպայում, որ սնկեր էին մշակում: Սնկերի “ընտանի” աճեցման հնարավորությունը պատահաբար էր հայտնաբերվել Փարիզի մոտակայքում սեխ աճեցնողների կողմից, այդ պատճառով ֆրանսիացիներն անվանում են “Փարիզյան սունկ”: 17-րդ դարում փարիզեցի այգեպանը նկատեց, որ մշակման կատարյալ պայմանները ստորգետնյա քարանձավերն ու խորշերն են:

Ընտրյալների համար 
Դարեր շարունակ մշակված սնկերը միայն հարուստներին հասանելի համադամ կերակուր էին: Ենթադրվում է, որ Ջորջ IV-ն իր Լոնդոնյան պալատում սնկերի մշակման համար նախագծված տուն ուներ:

, , , ,