Բանարեղենային հանրագիտարան Բոնդյուելլից

առողջ

Յուրաքանչյուր բանջարեղեն ունի իր գաղտնիքները: Տարբեր բանջարեղեններ ունեն տարբեր սննդարար արժեքներ և ազդեցություն առողջության վրա: Իմացեք հետաքրքիր, օգտակար և զարմանալի տեղեկություններ բանջարեղենի 40 տեսակների վերաբերյալ: Համեցեք բանջարեղենի աշխարհ առանց գաղտնիքների:

Բանջարեղենի մասին որոշ տվյալներ ու տեղեկատվություն ունենալը կարող է շատ ձեռնտու լինել: Այսպիսով՝ ձեզ ենք տրամադրում բանջարեղենի առատ տեսականու վերաբերյալ տեղեկություններ: Բոնդյուելլը՝ որպես պահածոյացված և սառեցված բանջարեղենի հայտնի արտադրող, ունի առատ գիտելիքներ ձեզ հետ կիսվելու համար:

Բացահայտեք, թե ինչու է եգիպտացորենն այդքան կարևոր դեր խաղում շատ մշակույթներում, և թե ինչով է հայտնի կանաչ ոլոռը:





Բանջարեղենի ո՞ր տեսակն է համարվում առասպելական Մեքսիկայում:





Բանջարեղենի մասին որոշ տվյալներ ու տեղեկատվություն ունենալը կարող է շատ ձեռնտու լինել: Այսպիսով՝ ձեզ ենք տրամադրում բանջարեղենի առատ տեսականու վերաբերյալ տեղեկություններ: Բոնդյուելլը՝ որպես պահածոյացված և սառեցված բանջարեղենի հայտնի արտադրող, ունի առատ գիտելիքներ ձեզ հետ կիսվելու համար:

Բացահայտեք, թե ինչու է եգիպտացորենն այդքան կարևոր դեր խաղում շատ մշակույթներում, և թե ինչով է հայտնի կանաչ ոլոռը:

  • Տեղեկություններ բանջարեղենի մասին – ծանոթություն բանջարեղենի հետ՝ աշխարհահռչակ փորձագետը կիսվում է բանջարեղենի մասին ունեցած իր գիտելիքներով…
  • Բանջարեղենային նորություններ – Հարկ է հետևել վերջին նորություններին…
  • Գիտե՞ք արդյոք… պարզեք հետաքրքիր փաստեր և փոխանցեք դրանք ուրիշներին
  • Օգտակար տեղեկություններ – առողջ սնունդը դրական է ազդում մեր առողջության վրա, պաշտպանում է մեզ հիվանդություններից և ավելին

veggie

Բանջարեղենն առողջության համար

Բանջարեղենով հարուստ սննդակարգը պաշտպանում է մեր մարմինը, զերծ պահում շատ հիվանդություններից և ազդում է մեր ինքնազգացողության վրա: Բանջարեղենն ապահովում է մեզ շատ սննդարար նյութերով, որոնք կուտակվում են մեր օրգանիզմում և կարևոր դեր խաղում մեր կյանքում: Բանջարեղենը հարուստ է վիտամիններով, մեծամասամբ վիտամին C-ով, որը խթանում է բնական դիմադրողականությանը և վերականգնողական գործընթացին: Բանջարեղենը պարունակում է նաև բուսանյութեր և B խմբիվիտամիններ, հատկապես ֆոլիաթթու, ինչը շատ կարևոր է հղի կանանց համար: Այն քիչ է պարունակում նատրիում, սակայն հարուստ է կալիումով: Մեզանից շատերն օգտագործում են մեծ քանակությամբ նատրիում՝ կերակրի աղի տեսքով: Կալիումը կարգավորում է մեր օրգանիզմում պարունակվող նատրիումի մակարդակը և պաշտպանում է մեզ հիպերտոնիայից՝ արյան բարձր ճնշումից: Բանջարեղենը պարունակում է նաև բնականբջջանյութ, որն ունի մեծ ազդեցություն ճիշտ մարսողության և մեր ընդհանուր առողջական վիճակի վրա: Այն քիչէ պարունակում կալորիաներ և ճարպեր, դրանում կարելի է համոզվել՝ տեսնելով բանջարեղենի կալորիականության սանդղակները, ուստի բանջարեղենը ձևավորում է հիանալի հիմք շատ դիետաների համար: Եթե մենք օգտագործում ենք շատ բանջարեղեն, ապա կարող ենք սահմանափակել սպիտակուցներով հարուստ այլ սննդամթերքների քանակը, ինչպիսին է միսը: Փաստը, որ բանջարեղենն ազդում է մեր սեռական հակվածության վրա, նույնպես կարևոր է, քանի որ այն հաճախ համարվում է բնական սեռական խթանիչ:

veggie2 

Բանջարեղենն առողջարար է, համեղ և հեշտ է պատրաստվում

Երբ մենք գնում ենք խանութ կամ դուրս ենք գալիս շուկա բանջարեղեն գնելու, հմայվում ենք գույների առատությամբ և բանջարեղենի բազմազանությամբ՝ կապույտ սմբուկ, դեղին դդմիկ կամ կարմիր լոլիկ… Ցանկանում ենք անմիջապես դրանք պատրաստել և տեղում ուտել: Ինչպես գիտենք, բանջարեղենը շատ օգտակար է առողջության համար և հիմք է հանդիսանում շատ ճաշատեսակների համար: Այն կարևոր բաղադրամասն է շատ թխվածքների, շոգեխաշվող ճաշատեսակների, նաև մատուցվում է որպես խավարտ ձկան, մսի և թռչնամսի ճաշատեսակների հետ: Բանջարեղենը լավ զուգակցվում է ընկույզի, ձավարեղենի և ընդեղենի հետ բուսակերների դիետայում: Բանջարեղենային ճաշատեսակների պատրաստումը մեզ տալիս է հրաշալի նոր խոհարարական փորձ, և բացի այդ, երբ դրանք պատրաստվում է ինչպես հարկն է, համեղ է, անուշաբույր և սննդարար:

Թարմ բանջարեղենը պահանջում է պատրաստման նվազագույն ջանքեր, ինչքան քիչ է մշակվում, այնքան առողջարար է: Այն պետք է մատուցվի, երբ թարմ է, հում կամ եփվել է նվազագույն չափով, որպեսզի չկորցնի չափազանց մեծ քանակով վիտամիններ: Թարմ բանջարեղենը պարզապես իդեալական է այն մարդկանց համար, ովքեր չեն կարող ժամանակ ծախսել կերակուր պատրաստելու վրա: Այն նաև հրաշալի է պատանիների համար, ովքեր սկսում են իրենց արկածները խոհանոցային գործում, քանի որ պատրաստման հեշտությունը քաջալերում է նրանց խոհանոցում կատարել փորձարկումներ:

Թա՞րմ, թե սառեցված: Ինչի՞ց է այն կախված: Առողջարա՞ր է արդյոք սառեցված բանջարեղենը: Բանջարեղենը պահպանում է իր սննդարար արժեքը, երբ սառեցված կամ պահածոյացված է: Սառեցված բանջարեղենն ունի սննդարար նյութերի բարձր քանակ և կարող է համակցվել թարմ բանջարեղենի հետ, ինչպես օրինակ՝ տապակած ճաշատեսակներում: Պահածոյացված բանջարեղենները, որոնք հարստացնում են ճաշատեսակները արժեքավոր բջջանյութով, հարմար են օգտագործման համար: Պահածոյացված լոլիկները պարունակում են լիկոպեն, որն ունի հակաքաղցկեղային ազդեցություն: Գիտե՞ք արդյոք պահածոյի թիթեղյա տարայի ստեղծման պատմությունը:

veggie3 

Խոհարարական ճանապարհորդություններ

Մեզանից շատերը սնվում են միայն մի քանի տեսակի կանաչ բանջարեղենով, սակայն հարկ է փորձել ինչ-որ նոր բան: Եկեք բացահայտենք հյութալի տերևների, նուրբ ծիլերի, ընձյուղների, ցողունների ու ճյուղերի բազմազանությունը և փորձարկումներ կատարենք աշխարհի բազմազան խոհանոցների բաղադրատոմսերի հետ, քանի որ բանջարեղենները հանդիսանում են սննդի հիմքը բոլոր աշխարհագրական լայնություններում: Մարդիկ ամբողջ աշխարհում ուտում են բանջարեղեն, անգամ եթե եղանակային պայմանները շատ հաճախ թույլ չեն տալիս մատուցել թարմ վիճակում: Սկանդինավները համարում են մարինացված և աղդրված բանջարեղենն օգտակար, մինչդեռ մյուս կողմից տեսնում ենք Իտալական խոհանոցն իր ամենուր առկա լոլիկով, կամ Հունականը, որտեղ առատորեն օգտագործվում է ձիթապտղիձեթը: Մենք չենք կարող մոռանալ այնպիսի բանջարեղենների կարևոր դերը, ինչպիսիք են եգիպտացորենը կամ դդումը, որոնք միահյուսվել են Ամերիկյան խոհանոցին: Հարկ է նաև սովորել Չինական խոհանոցից, որտեղ՝ մեզ համար հաճախ ոչ այդքան ճանաչված արևելյան ծագումով բանջարեղենները խաղում են առանցքային դեր:

Բանջարեղենի արհեստը համառ մարդկանց համար

Ոչ բոլորը գիտեն, որ բանջարեղենները հրաշալի նյութ են…փորագրության համար: Այս արվեստն օգտագործվում էր Չինական կայսրերի արքունիքում սկսած իններորդ դարից: Նրբաճաշակ զարդարանքի այս արհեստը ճաշատեսակները դարձնում է ոչ միայն համեղ, այլև աչքի համար հաճելի: Բանջարեղենի քանդակը կարելի է նաև դարձնել իսկական նվեր, ինչպես օրինակ՝ հարսանիքի ժամանակ, քանի որ այն ավելի երկար կպահպանվի, քան ծաղիկները:

veggie4

Սնվեք և ապրեք առողջ

Առողջ սննդակարգը տալիս է մեզ վստահություն. ունենում ենք ավելի լավ արտաքին, ավելի լավ ինքնազգացողություն և ավելի շատ էներգիա: Սննդակարգի մասնագետների տեսակետները և սննդային միտումները մշտապես փոփոխվում են, սակայն առողջ սննդակարգի սկզբունքը միշտ մնում է նույնը: Մենք պետք է օրվա մեջ նվազագույնը 5 անգամ ուտեն մրգեր և բանջարեղեն: Ոչ մի այլ դիետիկ սնունդ չի կարող հավասարվել մրգերին ու բանջարեղենին, քանի որ դրանք այնքան բազմազան են: Դրանք դարձնում են մեր կերակուրը բազմազան, ապահովում են մեզ վիտամիններով, միկրոտարրերով, մեր մարմինն ու բջջանյութը պաշտպանելու համար անհրաժեշտ նյութերով: Մտածե՞լ եք արդյոք երբևէ, թե որ բանջարեղենները կլինեն ավելի մասսայական 21-րդդարում: Մենք պետք է մասնավորապես կանխագուշակենք կաղամբազգիների ընտանիքի բանջարեղենների օգտագործման աճը՝ հատկապես պայմանավորված նրանցում սննդանյութերի պարունակության բարձր արժեքով:

Եկեք օգտագործենք բնության այս պարգևներն ամեն օր, և որպես հետևանք կունենանք ավելի լավ ինքնազգացողություն, ավելի նրբագեղ կազմվածք և երկար ժամանակով կպաշտպանենք մեր առողջությունը լուրջ հիվանդություններից:

, , ,