Միամյա փաթաթվող կամ կառչող ընդավոր, որը մշակվում է իր կանաչ սերմերի համար:



Ո՞վ է հայտնաբերել գենետիկայի օրենքները կանաչ ոլոռի շնորհիվ:





100գ կանաչ ոլոռ – 79ԿԿալ

Սպիտակուցների, ածխաջրերի, բջջանյութի գերազանց աղբյուր է, պարունակում է երկաթ, կալիում, ֆոսֆոր, ցինկ, B խմբի և C վիտամիններ:

green-pea

Բարետես կազմվածք

Այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Պաշտպանում է քաղցկեղից և լավ ազդեցություն ունի ոսկորների վրա:

Ամրապնդում է և պաշտպանում

Մեր մանկության սիրելի բանջարեղենը՝ ոլոռը, ոչ միայն շատ համեղ է, այլև ունի տարրերի եզակի համակցություն: Շնորհիվ B1, B2, B6 և C վիտամինների, ինչպես նաև երկաթի համակցության, այն հանդիսանում է միջոց բուժելու հոգնածությունը, սակավարյունությունը, ուսման հետ կապված խնդիրները, իմունային համակարգի խանգարումները:

green-pea2

Թագավորների սիրելին

Ոլոռը պատկանում է բանջարեղենի այն խմբին, որը հայտնի էր հնագույն ժամանակներում: Այն առաջին «ընտելացված» բանջարեղեններից մեկն էր, որը սկզբում մշակվում էր Մերձավոր Արևելքում և Բալկաններում: Օգտագործվում էր չոր սերմերի տեսքով մինչև 16-րդ դարը, երբ Իտալացի այգեգործները մշակեցին տեսակներ հում օգտագործելու համար: Լուի XVI-ը սիրում էր ոլոռը և կարգադրում էր, որ դրանք աճեցվեն Վերսալի իր այգիներում:

Ոլոռը և նախագահը

Ոլոռը Թոմաս Ջեֆերսոնի սիրելի բանջարեղեններից մեկն էր: Ամեն տարի նա կազմակերպում էր այս բանջարեղենի ամենավաղահաս բերքի մրցույթ: Մրցույթի հաղթողը հրավիրում էր մնացած մասնակիցներին՝ հայտարարելով, որ ոլոռը պատրաստ է ուտելու:

green-pea3

Պրոֆեսսորի օգնականը

Ոլոռի շնորհիվ Յ. Մենդելը հայտնագործեց գենետիկայի օրենքները:

Առաջամարտիկը թիթեղյա պահածոների մեջ

Ոլոռն առաջին բանջարեղենն է, որը պահածոյացվել է թիթեղյա տարայի մեջ:

, , , ,