• nutrients

Եգիպտացորեն

առողջ

Բույս, որը մշակվում է հասկի վրա գտնվող իր ուտելի սերմերի համար: Այն շատ կարևոր հատիկավոր է` ցորենից և բրնձից հետո:

100գ եգիպտացորեն  – 97 ԿԿալ

Այն պարունակում է բավական քանակությամբ ածխաջրեր, բջջանյութ, սպիտակուցներ, B խմբի և E վիտամինների լայն շարք, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, ցինկ:

corn-1

Երիտասարդացման դեղամիջոցը

Մագնեզիումի պակասը, որն ուղեկցվում է մարմնի ծերացման գործընթացի հետ կապված շատ հիվանդություններով, գերազանցապես լրացվում է եգիպտացորենի միջոցով, որում այն առկա է զգալի քանակությամբ: 150գ եգիպտացորենը լրացնում է տարեցների վիտամին B1-ի պահանջի մոտավորապես 25%-ը: Այն նաև պարունակում է առաջնային հակաթույն՝ վիտամին E, որը պաշտպանում է աթերոսկլերոզից: Եգիպտացորենն ամենօրյա ճաշացանկի մեջ ներառելով կարելի է նվազեցնել սրտային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման վտանգը: Եգիպտացորենում պարունակվող ածխաջրերը էներգիա են մատակարարում առանց ճարպային կուտակում առաջացնելու:

Նիհար և հանգիստ

Եգիպտացորենն ունի հակասթրեսային ազդեցություն: Այն հարուստ է B խմբի վիտամիններով, հատկապես վիտամին B1-ով, որն ազդում է նյարդային համակարգի ճիշտ գործելու, մկանների, սրտի և արյան կարմիր գնդիկների արտադրության վրա:

Եգիպտացորենը եկել է Կենտրոնական Ամերիկայից և համարվում է, որ այն մշակվել է դեռևս մեր թվարկությունից 7000 տարի առաջ: Այն հանդիսանում էր Մայաների, Ացտեկների և Ինկերի հիմնական կերակուրը: Եգիպտացորենը նաև նրանց մշակույթի մաս էր կազմում: Ացտեկների ավանդությունը ասում է, որ Արևի աստվածը մարկանց կերակրելու համար երկիր է ուղարկել ոսկե կողր (եգիպտացորեն):Ոսկե կողր

corn-2
Այն, ինչպես և «Նոր Աշխարհի» այլ նորույթները, Եվրոպա է եկել Կոլոմբոսի հետ: Սկզբում եգիպտացորենը հայտնի էր որպես «Հնդկական ցորեն»: Ֆրանսիացիները և Իտալացիները սկսել են մշակել այն 16-րդ դարում: Իսպանացիների և Պորտուգալացիների շնորհիվ եգիպտացորենը հայտնվել է Աֆրիկայում: Սկզբում շատ հանրահայտ չէր, միայն գնահատվում էր նրանից ստացվող ալյուրը: 19-րդ դարից այն սկսեց մշակվել լայնածավալ մասշտաբներով:

Այսօր եգիպտացորենը լայնորեն օգտագործվում է խոհանոցում: Եգիպտացորենի ալյուրն օգտագործվում է հրուշակեղեն և հաց թխելու, ինչպես նաև Իտալական պոլենտա պատրաստելու համար: Այն նաև հանդիսանում է Մեքսիկական տորտիլլաների, տակոների կամ էնչիլադաների հիմքը: Ավելացնելով աղցաններին, կամ մատուցելով տաք վիճակում՝ այն լավ է նաև մսային ուտեստների հետ: Մենք հաճախ օգտագործում ենք այն բոված եգիպտացորենի կամ շիլաների տեսքով: Բացի այդ, եգիպտացորենն օգտագործվում է նաև բուրբոնի արտադրության համար:

corn-3

300 միլիոն մեկ օրում

Ահա որքան տորտիլլաներ են սպառվում Մեքսիկայում յուրաքանչյուր օր: Սա կազմում է ավելի քան 100 միլիարդ տորտիլլա տարվա ընթացքում:

Աստվածուհին պարտեզում

Ամերիկայի Հնդկացիները համարում էին, որ եգիպտացորենը գյուղատնտեսության աստվածուհիներից մեկն է՝ լոբու և դդումի հետ միասին:

Նրանց մշակույթում այն ունեցել է շատ կիրառություններ՝

  • սերմերը – որպես սնունդ, եգիպտացորենի ձեթի, ալկոհոլի պատրաստման համար, որպես զարդարանք,
  • տերևները – որպես ներքնակի լցոնման նյութ, տիկնիկներ և մոկասիններ պատրաստելու համար,
  • մահացածների համար – որպես «Հավերժական Որսորդական Երկիր» ուղարկվող ապրուստի մաս:



Գիտեի՞ք արդյոք, որ Մեքսիկայում տորտիլլան ուրիշ բան է նշանակում, քան Իսպանիայում: Մինչ դեռ մեքսիկական տորտիլլան եգիպտացորենից պատրաստված բարակ հացի շերտ է, իսպանական տորտիլլան թխված է, որը հիմնականում բաղկացած է սոխից և.





, , , ,