• nutrients

Ծաղկակաղամբ

առողջ

Կաղամբազգիների ընտանիքի միամյա բույսէ : Բույսի ուտելի մասերը նրա մատղաշ սպիտակ կաղամբային ծաղիկներն են, այսպես կոչված՝ վարդերը: Աճեցվում է բարեխառն կլիմայական գոտիներում:

Cauliflower helps in treating cancer.
 

100 գ. ծաղկակաղմբը  – 21 կկալ

Պարունակում է կալիում, մագնեզիում, կալցիում, մանգան, երկաթ, պղինձ, ցինկ, ֆտոր, կարոտին, C, K, B1, B2, B6 վիտամիններ:


Քաղցկեղը ձեզ չի ուտի

Այս բանջարեղենը խորհուրդ է տրվում քաղցկեղը կանխելու համար:

Թունազերծիչ ծաղկակաղամբ

Ծաղկակաղամբում հայտնաբերված խմորիչները նպաստում են օրգանիզմում թունազերծման պրոցեսին: Ժամանակին չհեռացված թունավոր պարունակիչները, կարող են հանգեցնել բջիջների վնասման, որը հանգեցնում է քաղցկեղի: Ծաղկակաղամբում հայտնաբերված յուրահատուկ ծմորիչները՝ վիտամինների և միներալների հետ մեկտեղ, ներկայացնում են նրա հակաքաղցկեղային հատկությունները:

 

Մինչև կհագենաս…

Ծաղկակաղամբը քիչ կալորիա է պարունակում, տալիս է հագեցածության զգացում, այնպես որ եկեք ուտենք ծաղկակաղամբը մեր առողջության համար առանց անհանգստանալու ավելորդ կիլոգրամներ հավաքելու մասին:

 
 Cauliflower Vegetables are rich in Vitamins

«Կիպրոսյան կաղամբ»

Ծաղկակաղամբը գալիս է Կիպրոսից և սկզբում կոչվել է «Կիպրոսյան կաղամբ»: Այն հայտնի է 2500 տարի: Մշակվել է դեռևս հին Եգիպտոսում և Պարսկաստանում: Հետո դրա մշակումը ներկայացվեց Իտալաիայում, որպեսզի 16-րդ դարում տարածվի ողջ Եվրոպայով մեկ: Ժամանակակից խոհանոցներում այն օգտագործվում է բացառապես ամեն ինչում, սկսած ապուրներից վերջացրած բանջարեղենային ճաշատեսակներով: Այն եփվում է ամբողջությամբ կամ մատուցվում աղցաններում հում վիճակում:

Ի՞նչ է ծաղկակաղամբը
Ծաղկակաղամբը ֆիզիկական օբյեկտ է, որը հնարավորություն է տալիս բացատրելու ֆրակտալների հայեցակարգը: Դրանք ներկայացվել են մաթեմատիկայում 70-ականներին Յեյլի համալսարանի ֆրանսիացի գիտնական Բենուա Մանդելբորի կողմից: Ֆրակտալի հատկանշական որակը նրա ինքնանմանությունն է. մի մասը ամբողջի պատկերն է: Այսպիսով յորաքանչյուր ծաղիկը ամբողջ ծաղկակաղամբի պատկերն է պարունակում: Ֆրակտալները կիրառություն են գտել այնպիսի տարբեր ճյուղերում, ինչպիսիք են բժշկությունը կամ ֆինանսները:


A vegetable at a university Բանջարեղենը համալսարանում

Մարկ Տվենն ասել է, «Ծաղկակաղամբը ոչ այլ ինչ է, քան կաղամբ համալսարանական կրթությամբ»:

, , , ,