Հովանոցավորների ընտանիքին պատկանող երկամյա բույս, որը մշակվում է դեղնանարնջագույն արմատապտուղների համար: Այն լայնորեն տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայի հյուսիսում և Ամերիկայում:

Carrot Vegetables prevents anemiom.

100 գ գազար – 31ԿԿալ

Այն պարունակում է ածխաջրեր, սպիտակուցներ, կարոտին, B1, B2, B6, C, E, H, K, PP վիտամիններ, ինչպես նաև կալցիում, երկաթ, կալիում, պղինձ:


Արծվի տեսողություն՝ գիշերը 

Շնորհիվ վիտամինների և հանքային աղերի համակցության գազարը կանխում է սակավարյունությունը և բարելավում տեսողությունը մթնշաղի ժամանակ:

Ոսկե արևայրուկ

Գազարն ունի բանջարեղենների մեջ բետա-կարոտինի ամենամեծ պարունակությունը: Այդ պատճառով գազար ուտելիս ուժեղանում է մեր մարմնի դիմադրողականությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության նկատմամբ, տալով մաշկին ներդաշնակ և առողջ գույն:

 Գազարը բարելավվում է տեսողությունը մթնշաղին:
Գազարի նախահայրը եղել է սև գույնըԳազարը եկել է Ասիայից: Այն հայտնի էր դեռևս հնագույն ժամանակներից: Հույները և հռոմեացիները օգտագործում էին այն որպես դեղաբույս: Գազարն ուներ գրեթե սև գույն, սակայն, որպես մուտացիայի արդյունք, շուտով հայտնվեցին դրա դեղին տեսակները, և միայն 18-րդ դարում ֆրանսիացի այգեգործների շնորհիվ այն ստացավ իր ախորժելի նարնջագույն գույնը:Գազարը որպես զարդարանք
Անգլիայում Եղիսաբեթ I-ի գահակալման օրոք, գազարի արմատապտուղները, տերևները և ծաղիկներն օգտագործվում էին հագուստը և գլխարկները զարդարելու համար:

, , ,