Կաղամբազգիների ընտանիքի միամյա բույս, որը մշակվում է ողկույզ ծաղկաբույլ ունեցող մուգ կանաչ ծաղիկների համար: Այն հայտնաբերվել է Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում:

100 գ բրոկկոլի – 25 ԿԿալ

Պարունակում է բջջանյութ, կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, մանգան, ծծումբ, C, B1, B2, B5, B6, PP, E, K վիտամիններ և պրովիտամին A:

broccoli1

Առանց սթրեսի

Բրոկկոլիի պարբերաբար օգտագործումը գերազանց զենք է սթրեսի դեմ:

broccoli2

Վիտամինային ռումբ

Բրոկկոլին վիտամինների և հանքանյութերի՝ հատկապես կալիումի, ֆոլաթթվի, բետա-կարոտինի և ծծմբի միացությունների հարուստ աղբյուր է՝ վիտամինային և հանքային «ռումբ»: Ուտելով բրոկկոլի՝ մենք համախմբում ենք մեր իմունային պաշտպանության համակարգը, կանխում ենք սակավարյունությունը, վարակները, լյարդի հիվանդությունները, քաղցկեղը: Դեռ ավելին՝ բրոկկոլի ուտելը դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Փրկություն կրծքագեղձերի համար

Բրոկկոլին պարունակում է սուլֆորոֆան. միացություն, որը կարող է դանդաղեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը: Այն արգելափակում է քաղցկեղային բջիջների բաժանումը և կանխում քաղցկեղի հետագա զարգացումը:

broccoli3

Բրոկկոլի՞, թե կիտրոն

Բրոկկոլին պարունակում է նույն քանակի վիտամին C, որքան կիտրոնը:

Դոն Բրոկկոլի

Բրոկկոլին եկել է Միջերկրական ծովի ավազանից: Նրա անունը ածանցվում է brocco (բրոկո)իտալական բառից, որը նշանակում է ճյուղ կամ ընձյուղ: Այն մշակվել է դեռևս հնագույն ժամանակներից, սակայն Եվրոպայում հայտնի է դարձել 16-րդ դարում: Իտալացի գաղթականները բերել են այն Միացյալ Նահանգներ: Առաջին Համաշխարհային պատերազմից հետո հենց այստեղից է, որ այն նորից դարձել է հանրահայտ:

Մեզ հայտնի մշակույթում բրոկկոլին հաճախ օգտագործվում է որպես ամենաչսիրված բանջարեղենի տեսակներից մեկը: Շատ կատակերգական շոուներում և մանկական մուլտֆիլմներում այն ցույց է տրվում, որպես ամենաքիչ սիրված ճաշի բաղադրամաս և որպես ատելի բանջարեղեն: Եթե դուք երեխա հասակում նույնպես հավատացել եք դրան եւ դժվարանում եք սկսել բրոկկոլի ուտել որպես գարնիր կամ որպես աղցանի բաղադրամաս, մենք ունենք լուծում ձեզ համար: Բրոկկոլին զարմանալի բաղադրամաս է կաթնային կոկտեյլների և կոկտեյլների համար: Խառնեք այն ձեր սիրած մրգերի հետ և բացահայտեք, թե իսկապես որքան համեղ կարող է լինել այս վիտամինային ռումբը:

Օրինակ`

  • 1 սառեցված բանան
  • մի քանի սառեցված ելակ
  • 4 սառեցված բրոկկոլիի ծաղկի թերթիկներ
  • մի քանի գդալ հունական վանիլային յոգուրտ (կախված է, թե ինչպիսի խառնուրդ եք դուք ցանկանում ստանալ)
  • 1/2 ճաշի գդալ հարած գետնանուշի կարագ
  • 1/4 բաժակ սառը ջուր

 

, , ,