• nutrients

Բորլոտտի լոբի

առողջ

“Բորլոտտի” լոբին ունի մաքուր, միջին և մեծ չափի մուգ կարմիր կամ սև կետերով բծավոր սերմեր: Այն եկել է Կոլումբիայից, որտեղ կոչվում է “Կարգամանտո”:

Borlotti Beans helps in lowering cholesterol
 

100 գ.  ”Բորլոտտի” լոբի – 335 կկալ

Այն պարունակում է սպիտակուցներ, երկաթ, կալցիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, ցինկ B1, B2, B6 վիտամիններ:

 

Հոգ տարեք ձեր սրտի մասին

Բորլոտտի լոբու սերմերը վարդագույն են մուգ պուտերով, այնուամենայնիվ եփելու ընթացքում դրանք ամբողջովին շագանակագույն են դառնում: Դրանք փոքրիկ են, նուրբ և քաղցր`ընկույզի թեթևակի համով: “Բորլոտտի” լոբին եկել է Ամերիկայից և լավ հաստատվել Իտալիայում` հատկապես Տոսկանայում: Այն հայտնի է իտալական և պորտուգալական խոհանոցներում: Օգտագործվում է ապուրներում, աղցաններում, ավելացվում պաստային, պոլենտային, ինչպես նաև մատուցվում խոզի մսի հետ: “Բորլոտտի” լոբին իդեալական բաղադրիչ է սպիտակուցներով հարուստ և ցածր խոլեստերինով սննդակարգերի համար:

Բժիշկ լոբի

Բորլոտտի լոբին հիանալի բաղադրիչ է սպիտակուցներով հարուստ և խոլեստերինի քանակը նվազեցնող սննդակարգերում: 

 
Borlotti Beans complements the deficiency of iron, calcium & zinc.
 

Հիշե´ք, բուսակերներ

Պատահում է, որ բուսակերային սննդակարգը հասկացվում է միայն որպես միս չուտելու սննդակարգ, և մարդիկ մոռանում են կամ ժամանակի սղության պատճառով չեն հասցնում լավ հոգ տանել իրենց սննդի ճիշտ բալանսավորման մասին: Առաջին հերթին դա հանգեցնում է օրգանիզմի թուլացմանը և մշտական հոգնածության զգացումին: Լուծումը լոբին է, ու ոչ միայն սպիտակուցներ պարունակելու պատճառով: Դրանք նաև լրացնում են երկաթի, կալցիումի և ցինկի պակասը:

, , , , ,