Լոբազգիների ընտանիքի միամյա կամ բազմամայա բույս է: Այն աճեցնում են իր սննդարար պատիճների կամ դրանց միջի սերմերի համար: Այն եկել է Հարավային կամ Կենտրոնական Ամերիկայից և Հնդկաստանից: Ներկայումս այն աճեցնում են ողջ աշխարհում:
100 գ.` 26-ից 346 կկալ
Այն պարունակում է բուսական սպիտակուցներ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ, վիտամիններ B1, B6, C, K:
Ուտում են պատիճներով
Իտալացիներն ու ֆրանսիացիներն աճեցրել են լոբու ոչ թելքավոր տեսակը: Այն կիրառվում է ամբողջությամբ՝ պատիճը ներսում գտնվող սերմերի հետ միասին:
Սննդարար սերմեր
Լոբու համարյա ամեն տեսակն ունի թելքավոր պատիճներ և աճեցվում է իր սերմերի համար, որոնք հարուստ են սննդային արժեքով: Սերմերը չորացվում են ու պահվում այդ վիճակում: Ուտելուց անմիջապես առաջ դրանք թրջում են ջրի մեջ, որպեսզի տարբեր ուտեստներ պատրաստեն դրանցից:
Լոբի, բրնձ, կարտոֆիլ
Լոբին աճում է վայրի՝ Ամերիկայի և Ասիայի արևադարձային շրջաններում: Դրա բերքը պատիճն է, որը հաճախ պարունակում է մի քանի սերմեր: Լոբու շատ տարբեր տեսակներ ու տիպեր են աճեցվում, և այն առաջնակարգ մթերք է մարդկանց համար, հատկապես Հարավային Ամերիկայում, որտեղ դրա նշանակությունը նմանվում է բրնձին՝ Ասիայում կամ կարտոֆիլին՝ Եվրոպայում:
Լոբազգիների մեծ ընտանիքը
Լոբին համարվում է մոտավորապես 8000 տարեկան: Այն նախակոլոմբոսյան Ամերիկայի խոհանոցի “երեք քույրերից” մեկն է եգիպտացորենի և դդումի հետ միասին: Ացտեկներն աճեցրել են “այակոլտը” կամ լոբին եգիպտացորենի հետ, որը ծառայում էր որպես ձող՝ որպեսզի բույսը փաթաթվեր: Այսօր լոբին բուսական սպիտակուցների առաջնային աղբյուրներից է աշխարհում: Այն կարելի է գտնել յուրաքանչյուր մշակույթի խոհանոցում: Լոբու 30,000 տեսակ կա, ներառյալ ավելի քան 500 ցեղատեսակները:
Աշխարհի տիրուհին
Եգիպտացորեն

Կանաչ ոլոռ

Կարմիր լոբի – “Երիկամ” լոբի

Լոբի
