• nutrients

Սնունդ առողջ մաշկի համար

առողջ

Ամառվա ամիսներին ավելի շատ բաց շորեր ենք հաքնում և այդպիսով՝ ավելի շատ մաշկ ցուցադրում: Այդ պատճառով մենք պետք է խնամենք մեր մաշկը, որպեսզի այն առողջ տեսք ունենա:

Ամռանն ավելի շատ բաց շորեր ենք հաքնում և այդպիսով՝ ավելի շատ մաշկ ցուցադրում: Մենք կրում ենք շորտեր, անթև բլուզներ, շորեր և լողազգեստներ: Լինեք թե՛ տղամարդ, թե՛ կին, կարևոր է, որ ձեր մաշկն ունենա գեղեցիկ, և ամենակարևորը, առողջ տեսք:

Մաշկի հիանալի տեսքը պահպանելու համար ամենալավ մեթոդը շատ ջուր խմելն է: Դա միշտ ցույց կտա իր արժեքը, անգամ հասակ առնելիս, քանի որ ջրածնով հարուստ մաշկը պահպանում է իր ձգվածությունն ու ավելի երիտասարդ տեսք է ունենում:

Այդ իսկ պատճառով հարկավոր է օրական խմել առնվազն 2 լիտր ջուր: Իսկ շոգ օրերին՝ շատ ավել:

Пища для здоровой кожи

Եթե դժվարանում եք այդքան մեծ քանակությամբ հասարակ ջուր խմել, ապա փորձեք ավելացնել անանուխ, ռեհան կամ մրգի որևէ տեսակ՝ ջրին որոշ համ տրամադրելու համար: Կարող եք նաև ըմպել կանաչ թեյ: Ինչպես նաև ձեր առօրյա սննդակարգին կարող եք ավելացնել ջրածնով հարուստ սնունդ.

  • ձմերուկ
  • սեխ
  • վարունգ
  • բրոկկոլի
  • լոլիկ
  • հապալաս
  • բողկ
  • գրեյպֆրութ

Пища для здоровой кожи

Այլ բաղադրիչներ, որոնք դրական են նպաստում մաշկի առողջությանը.

  • ձիթապտղի յուղ
  • կաղամբ
  • ընկույզ
  • քաղցր պղպեղ
  • գազար
  • արևածաղկի սերմեր
  • սիսեռ
  • մածուն
  • երիկամային լոբի
  • սոյա

Пища для здоровой кожи

Ընդգրկեք դրանք ձեր բաղադրատոմսերում և ընդմիշտ պահպանեք ձեր մաշկի փայլուն և հիանալի տեսքը:

Ինչպես նաև, հիշե՛ք, որ մաշկը հարկավոր է պահպանել արևի ճառագայթներից: Միշտ օգտագործեք արևի ճառագայթների դեմ պահքարող կրեմ:

Пища для здоровой кожи

, , , , , , , , , , , , ,