• nutrients

Իրավաբանական բանջարեղեններ

առողջ

Դուք երբևէ մտածե՞լ եք բանջարեղեն բառի ծագման մասին: Մենք բոլորս այն ամեն օր օգտագործում ենք. դա այնքան ակնհայտ և բնական է թվում:

Բանջարեղեն բառն առաջին անգամ գրանցվել է 15-րդ դարում, կիրառվելով որևէ բույսի համար: Բառը վերցվել է միջնադարյան լատիներեն vegetabilis` «աճող», «ծաղկող», այսինքն` «բույս» բառից: «Veggie» տերմինն առաջին անգամ կիրառվել է` որպես  «բանջարեղեն» բառի սլենգային տարբերակ:

«Բանջարեղեն»-ի ներկայիս իմաստը, ինչպես մենք օգտագործում ենք մեր օրերում, նկատի ունենալով` ուտելու նպատակով աճեցվող բույսեր, ստեղծվել է 18-րդ դարում:

Իրավաբանական բանջարեղեններ

Մենք կարող ենք խոսել բանջարեղենների մասին` առնվազն 4 իմաստով.

  • Մրգեր (բուսաբանական)- բույսերի ծաղկից դուրս եկող,
  • Մրգեր (խոհարարական)- բույսի ցանկացած մաս, որն ունի քաղցր համ,
  • Բանջարեղեն (խոհարարական)- բույսի ցանկացած մաս, որն ունի ախորժաբեր համ,
  • Բանջարեղեն (իրավաբանական)- ապրանքներ, որոնք որևէ օրենքի համաձայն հարկվում են` որպես բանջարեղեն:

vegetables

Մթերային խանությում «միրգ» և «բանջարեղեն» բառերը լրիվ հակառակ իմաստ ունեն. բուսական արտադրանքները, որոնք միրգ են կոչվում, երբեք չեն դասակարգվի` որպես բանջարեղեն, և հակառակը:  «Միրգ» բառն ունի ճշգրիտ բուսաբանական իմաստ, որը զգալիորեն տարբերվում է նրա խոհարարական իմաստից և ընդգրկում է շատ թունավոր մրգեր: Մինչդեռ դեղձը, սալորը և նարինջը երկու իմաստով էլ «մրգեր» են, շատ տեսակներ, որոնք ընդունված է անվանել «բանջարեղեններ», ինչպիսիք են սմբուկը, քաղցր պղպեղը և լոլիկը, բուսաբանորեն, մրգեր են:

Որոշ լեղզուներում հաճախ լինում են դասակարգումներ, որոնք կարող ենք նույնացվել «մրգերի» և «բանջարեղենների» ընդունված անգլերեն իմաստների հետ, սակայն դրանց ճշգրիտ իմաստը հաճախ կախված է տեղական խոհարարական ավանդույթներից: Օրինակ, Բրազիլիայում ավոկադոն ընդունված է կիրառել շաքարի հետ` որպես աղանդեր կամ  կաթնային կոկտեյլներում, այդ պատճառով, այն համարվում է միրգ, մինչդեռ այլ երկրներում այն օգտագործվում է աղցաններում և համարվում է բանջարեղեն: