Ձեր աչքերի պաշտպանությունը. բնական զտիչներ բանջարեղեններում

առողջ

Գիտե՞ք, որ կարող եք պահպանել Ձեր աչքերը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ ուտելով ճիշտ մրգեր և բանջարեղեններ: Բացահայտե՛ք , ինչպես պաշտպանել Ձեր աչքերը:

 

Որոշ սննդանյութեր ուժեղացնում են մեր տեսողությունը և պաշտպանում աչքերը արևի ճառագայթներից: Դրանցից են հակաօքսիդանտները, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալները: Ամենագլխավորներն են E, A և C վիտամիններն ու բետա-կարոտինը (պրո-վիտամին A): Դրանց աշխատանքին են նպաստում հանքային աղերը, ինչպիսիք են  ցինկը, մանգանը և սելենը, ինչպես նաև անտոցիանը, որը պարունակվում է կարմիր և կապույտ գույնի մրգերի ու բանջարեղենների մեջ (այն շատ կա հապալասի և մոշի մեջ): Լրացուցիչ պաշտպանություն է անհրաժեշտ աչքերի ցանցաթաղանթին և  ցանցաթաղանթի դեղին բծին. զեաքսանտին և լյուտեին: Սրանք նույնպես ունեն հակաօքսիդանտային հատկություններ և նաև իրականացնում են բնական արևապաշտպանիչ ֆունկցիա՝ կլանելով ուլտրամանուշակագույն ճառագայթները: Մեր օրգանիզմը չի արտադրում զեաքսանտին կամ լյուտեին, բայց դրանք կարելի է գտնել մեր սննդի մեջ: Այս նյութերով, հատկապես, հարուստ են բանջարեղենները, օրինակ՝  գազարը, սպանախը, բրոկկոլին, եգիպտացորենը, կաղամբը, մաղադանոսը, հազարը և ոլոռը:

, , , , , ,