• nutrients

Սպիտակ և կարմիր լոբի

առողջ

Այն ամենը, ինչ պետք է իմանալ սպիտակ և կարմիր լոբու սննդային արժեքների տարբերության մասին:

Կարմիր լոբի

Լոբին խորհուրդ է տրվում բուսակերներին` որպես սպիտակուցների անգնահատելի աղբյուր: Գիտականորեն ապացուցված է, որ այն պարունակում է ավելի շատ սպիտակուցներ, քան միսը: Կարմիր լոբին B վիտամինների, հատկապես, B1 վիտամինի հարուստ աղբյուր է, որը գործում է` որպես հակադեպրեսանտ և լավացնում է հիշողությունը: Լոբին նաև հարուստ է կալիումով, կալցիումով ու ֆոսֆորով, որոնք հոգ են տանում արյան շրջանառության համակարգի համար և ամրացնում են ոսկորները: Բացի այդ, լոբին պարունակում է շատ երկաթ, ֆոլաթթու, սելեն և ցինկ: Այս հանքային աղերը շատ կարևոր դեր են կատարում մարսողության և իմունային համակարգերի նորմալ գործունեության համար ու չեզոքացնում են ազատ ռադիկալները: Լոբու հատիկներում պարունակվող մանրաթելերը նպաստում են ավելորդ խոլեստերինի հեռացմանը օրգանիզմից, որը դրական է ազդում նաև մեր սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Բացի այդ, կարմիր լոբին հարուստ է իզոֆլավոնով. տարր, որը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի վտանգը` տղամարդկանց համար, և օգտակար է կանանց համար` դաշտանադադարի ընթացքում: Ցածր գլիկեմիկ մակարդակը լոբու հաջորդ մեծ առավելությունն է: Այն նպաստում է արյան մեջ շաքարի կայուն մակարդակի ապահովմանը: Կարմիր լոբու մեջ պարունակվող պիգմենտը կարևոր դեր է կատարում` որպես հակաօքսիդանտ:

White & Red Kidney Beans

Սպիտակ լոբի

Սպիտակ լոբին նույնպես բուսական սպիտակուցի արժեքավոր աղբյուր է: Այս բանջարեղենը լրացնում է երկաթի, պղնձի, ցինկի, ֆոսֆորի, մագնեզիումի պաշարները և անհրաժեշտ է  օրգանիզմի նորմալ գործունեության համար: Այն պարունակում է նաև A, E և B վիտամիններ: Հիմնային միջավայր ստեղծելու իր հատկության շնորհիվ, լոբին նպաստում է օրգանիզմի թթվային հավասարակշռության պահպանմանը: Լոբու հատիկները նաև մանրաթելերի հիանալի աղբյուր են, նպաստելով մարսողության համակարգի աշխատանքի բարելավմանը: Բացի այդ, նրա օգտագործումը բարենպաստ է ազդում աղիների միկրոֆլորայի, ենթաստամոքսային գեղձի նորմալ գործունեության, լյարդի և հաստ աղիքի վրա: Ապացուցվել է, որ մեր սննդակարգում սպիտակ լոբու կանոնավոր օգտագործումը իջեցնում է արյան մեջ խոլեստերինի ընդհանուր մակարդակը, նվազեցնելով սրտի հիվանդությունների վտանգը: Ավելին, լոբու այս բազմազան տեսակները լեցիտինի բնական աղբյուր են, որոնք բարենպաստ են ազդում նյարդային համակարգի, ուշադրության կենտրոնացման և հիշողության վրա:

, , , , , , , , , ,