• nutrients

Սպիտակ բանջարեղենները` վարակների թշնամի

առողջ

Չնայած սպիտակ մրգերի և բանջարեղենների տեսակները շատ չեն, դրանք կարող են առկա լինել ձեր սեղանին: Իմացեք նրանց առավելությունների մասին:

Սպիտակ բանջարեղենները հսկայական դեր են կատարում մեր առողջության մակարդակը բարձր պահելու գործում:
Դրանց կարևորագույն ազդեցությունն են`

  • հակաբակտերիալ ազդեցությունը
  • հակաբորբոքային ազդեցությունը
  • դիասլոտիկ ազդեցությունը
  • արյան մեջ խոլեստերինի մակարդակի կարգավորումը
  • աղիների գործունեության կարգավորումը

Սպիտակ բանջարեղենները պարունակում են ֆլավոնոիդներ (հակաօքսիդանտներ), ալլիցին` հակաբակտերիալ հատկություններ ունեցող նյութ: Սրա շնորհիվ, դրանք թեթևացնում են վիրուսային և բակտերային վարակների և նույնիսկ ասթմայի հետ կապված ախտանիշները: Հակաօքսիդանտների մեծ բաղադրության շնորհիվ, դրանք նվազեցնում
են հաստ աղիքի, կրծքագեղձի, շագանակագեղձի քաղցկեղի վտանգը: Դրանք նաև հավասարակշռում են հորմոնների մակարդակը, նվազեցնելով հորմոնալ ֆոնի վրա առաջացող քաղցկեղների վտանգը: Սպիտակ բանջարեղենները կարող են նաև բարերար ազդեցություն ունենալ մեր սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Դրանք կարող են նվազեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը, կարգավորելով արյան ճնշման մակարդակը և մակարդելիությունը:  Բացի այդ, դրանք արդյունավետ կերպով կարգավորում են աղիների գործունեությունը և խոչընդոտում են հաստ աղիքի պոլիպների առաջացմանը:

Սպիտակ բանջարեղենների խմբից են`

  • սխտորը
  • ծաղկակաղամբը
  • սպիտակ սոխը
  • պրասը
  • եղերդակը
  • կարտոֆիլը
, , , , ,