• nutrients

Մանուշակագույն բանջարեղեններ. հակաօքսիդանտների հարուստ աղբյուր

առողջ

Մանուշակագույն գույնը ճոխության և նրբաճաշակության նշան է: Երբ խոսքը գնում է ձեր լավ ինքնազգացողության մասին, թագավորական գույնը ապահովում է նաև առողջությունը խթանող հատկությունների մեծ բազմազանություն: Ի՞նչ տարածված հիվանդություններից կարող են պաշտպանել մանուշակագույն բանջարեղենները:

Մանուշակագույնը` որպես գույն, առաջանում է անտոցիանինից` ուժեղ հակաօքսիդանտ հատկություններով բնական գունանյութ: Այս գույնանյութերի կարևորագուն առավելությունն է`

  • դրանք իջեցնում են արյան ճնշումը
  • կանխարգելում են դիաբետը
  • չեզոքացնում են ազատ ռադիկալները
  • կանխարգելում են Պարկինսոնի, Ալցեյմերի և բազմաթիվ սկլերոտիկ հիվանդություններ
  • լավացնում են տեսողությունը

Purple vegetables

Մանուշակագույն մթերքները լի են հակաօքսիդանտներով: Բջիջները լավ լիճակում պահելու համար դրանք պետք է լավ սնուցված և թթվածնով հագեցած լինեն:  Ազատ ռադիկալները հարձակվում և վնասում են մեր բջիջները, իսկ վնասված բջիջը չի կարող նորմալ նյութափոխանակություն կատարել: Հակաօքսիդանտները օրգանիզմից հեռացնում են ազատ ռադիկալները, ուղղակիորեն նպաստելով բջիջների առողջացմանը և առողջ պահելով մեր բոլոր օրգանները: Անտոցիանինի (բանջարեղենների մանուշակագույն գույնի համար պատասխանատու նյութի) բարերար հատկանիշները կապված են նաև դրանց հակաբորբոքային ազդեցության, թրոմբոցիտների կուտակման կանխարգելման և մազանոթների ամրացման հետ: Դրանք շատ արժեքավոր են նաև տեսողության պահպանման և բարելավման համար: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ մանուշակագույն մրգերով և բանջարեղեններով սնվելը դրական ազդեցություն է գործում Ալցեյմերի, Պարկինսոնի և բազմաթիվ սկլերոտիկ հիվանդությունների դեմ պայքարելիս:

Սիրված մանուշակագույն մթերքներն են`

  • կարմիր սոխը
  • ճակնդեղը
  • սմբուկը
  • կարմիր լոբին
  • կարմիր կաղամբը
, , , , ,