Կարմիր բանջարեղենները լայնորեն հայտնի են սրտի առողջությանը նպաստելու շնորհիվ: Տեղեկացեք բոլոր օգուտների մասին, որ ձեր օրգանիզմը կարող է ստանալ կարմիր բանջարեղեններից:
Բանջարեղենների կարմիր գույնը դրանց տալիս է առողջությունը բարլեավող մի շարք հատկանիշներ, որոնցից մենք կարող են առանձնացնել հետևյալները`
- տրամադրության բարձրացում,
- ախորժակի և արյունատար անոթների լավացում,
- վատ խոլեստերինի մակարդակի իջեցում,
- արյան ճնշման կայունացում,
- սրտի աշխատանքի կարգավորում:
Կարմիր բանջարեղենները, մասնավորապես ինտենսիվ գույն ունեցողները, նախ ազդում են սրտի աշխատանքի վրա: Դրա մեջ պարունակվող լիկոպենի
շնորհիվ: Այն հակաօքսիդանտ է, որը խթանում է սրտի աշխատանքը և նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը: Այն նաև պայքարում է ծերացման դեմ և ունի հակաքաղցկեղային ազդեցություն: Բանջարեղենների այս խումբը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն ազդում է սրտի ռիթմի վրա, կարգավորելով և կայունացնելով արյան ճնշումը: Կարմիր բանջարեղենները հարուստ են նաև անտոցիանինով, որն արյունատար անոթներն ամրապնդող բնական գունանյութ է: Կարոտինոիդները հաջորդ բուժիչ պիգմենտներն են, որոնք կարող են լավացնել մեր տրամադրությունը: Հետազոտությունների համաձայն, լավատեսների մոտ այս քիմիական միացության կոնցենտրացիան 13%-ով բարձր է:
Ահա կարմիր բանջարեղենների մի քանի օրինակ`
- կարմիր պղպեղ
- ճակնդեղ
- կարմիր կաղամբ
- բողկ
- խավարծիլ
- լոլիկ
Ձեր աչքերի պաշտպանությունը. բնական զտիչներ բանջարեղեններում

Համ, որը սահմաններ չունի

Առողջարար սառեցված մթերք

Կանաչ ոլոռ. առողջությամբ լեցուն հատիկներ
