• nutrients

Կանաչ ոլոռ. առողջությամբ լեցուն հատիկներ

առողջ

Մենք սովորաբար չենք մտածում կանաչ ոլոռի սննդարար բաղադրության մասին, սակայն պետք է այդպես անենք: Այսպիսով, ի՞նչ է թաքնված կանաչ ոլոռի մեջ, և ի՞նչու մենք պետք է այն ուտենք:

Ոլոռը ոչ միայն շատ սննդարար է, այլև լի է մեր օրգանիզմի համար օգտակար տարրերով: Բանջարեղենի այս տեսակը հիմնականում շատ սպիտակուցներ և ածխաջրեր է պարունակում: Կանաչ ոլոռը նաև B և C, D, E և K վիտամինների արժեքավոր աղբյուր է: Այն նաև պարունակում է կարևոր շատ հանքային առողջարար աղեր, ինչպիսիք են նատրիումը, կալիումը, կալցիումը, ֆոսֆորը, երկաթը, պղինձը, կոբալտը, յոդը և մագնեզիումը:

Առողջ ոսկորներ

Ոլոռում պարունակվող K վիտամինը շատ կարևոր դեր է կատարում կալցիումի յուրացման գործում: Այսինքն, նշանակություն չունի, թե որքան կալցիում է ստանում օրգանիզմը, եթե նրանում չլինի K վիտամին, մենք կրկին կզգանք դրա պակասը, որը կարող է բերել ոսկորների ամրության նվազման և, հետևաբար, օստեոպորոզի:

Հակաօքսիդանտների հարուստ աղբյուր

Կանաչ ոլոռը հարուստ է հակաօքսիդանտներով և հակաբորբոքային նյութերով, որոնք մեզ պաշտպանում են քաղցկեղից: Այն, մասնավորապես, պարունակում է քլորոֆիլին (քլորոֆիլի կանաչ գունանյութի ածանցյալը), որը կապում է  քաղցկեղային տարրերը և կանխարգելում դրանց յուրացումը: Ոլոռը հարուստ է A, E և C վիտամիններով` հակաօքսիդանտներ, որոնք «երիտասարդացնում են» մեր անոթային համակարգը: Դրանք նվազեցնում են մեր անոթներում կուտակված խոլեստերինի մակարդակը, դրանով նվազեցնելով սրտային հիվանդությունների կամ աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը: Բացի այդ, C վիտամինը ակտիվացնում է իմունային համակարգը, որը խթանում է իմունային բջիջների և բակտերիաների ու վիրուսների դեմ պայքարող արյան այլ սպիտակ բջիջների աճը և արդյունավետությունը:

Mental healthՄտավոր առողջություն

Կանաչ ոլոռում պարունակվող ֆոլաթթուն հսկայական ազդեցություն ունի մեր մտավոր գործունեության և տրամադրության վրա: Այն ազդում է նյարդային բջիջների նյութափոխանակության, դրանց աճի և վերականգնման վրա: Օրգանիզմում այս տարրի բացակայությունը բերում է ուղեղի աշխատանքի խանգարումների և ճանաչողական խանգարումների, որը հաճախ արտահայտվում է հիշողության վատթարացմամբ կամ ուսման, կամ ուշադրության հետ կապված խնդիրներով:  Ֆոլաթթվի պակասը տագնապային խանգարումների, ագրեսիայի և հիպերակտիվության հիմնական պատճառն է և հաճախ ուղեկցվում է դեպրեսիայով:

, , , , , ,