• nutrients

Լոբու առողջարար հատկությունները

առողջ

Լոբին օգտագործվում է` որպես հիմնական սննդամթերք, և այս բանջերեղենի առողջարար հատկությունները լավ հայտնի են: Տեսեք, թե ինչպես կարող է լոբին հարստացնել ձեր ամենօրյա սննդակարգը:

Ամբողջ աշխարհում կա լոբու 400 տեսակ: Դրանք տարբերվում են չափով և գույնով` սպիտակից (գաճաճ լոբի, բոստոն), բեժից` մուգ բծերով (բծավոր կամ սև աչքերով լոբի), կանաչից (ֆլաժոլետ), մինչև վարդագուն և սև (որն ավելի տարածված է Լատինական Ամերիկայում): Դրանք բոլորը պարունակում են մեծ քանակությամբ բուսական սպիտակուց, սակայն, տարբերվում են հանքային տարրերի բաղադրությամբ և էնրգետիկ արժեքով: Թարմ մաքրած լոբին B, C, և E վիտամինների հարուստ աղբյուր է: Բացի այդ, լոբին պարունակում է շատ կալիում, կալցիում և ֆոսֆոր: Որոշ տեսակներում կա նաև երկաթ (կանաչ լոբի), ֆոլաթթու (մունգ, պինտո, սև աչք), սելեն (սև աչք) և ցինկ (կարմի, ռենալ և սև լոբի):

Սպիտակուցների արժեքավոր աղբյուր

Լոբու մեջ պարունակվող սպիտակուցում կա մեծ քանակությամբ լիզին` կարնիտին արտադրելու համար օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթու, որն ամրացնում է սիրտը, կանխարգելում իշեմիկ հիվանդության և սրտամկանի ինֆարկտի առաջացումը: Բացի այդ, լոբու սպիտակուցները նպաստում են օրգանիզմի թթվային հավասարակշռության պահպանմանը, հատկապես, երբ ձեր ամենօրյա սննդակարգում առկա են թթու պարունակող միս, ձուկ, ձու և հացահատիկային սննդամթերքներ: Լոբին նաև նվազեցնում է ստամոքսահյութի արտազատումը: Այդ պատճառով, այն օգտակար է բարձր թթվայնությամբ և այրոցով տառապող մարդկանց համար: Լոբու հատիկների մեջ առկա սպիտակուցը խորհուրդ է տրվում օգտագործել նաև օստեոպորոզի կանխարգելման համար:

Health facts of beans

Լեցիտինով հարուստ լոբին

Լոբու հատիկներում առկա լեցիտինը դասվում է բարդ ճարպերի շարքում և բարենպաստ ազդեցություն է գործում ուղեղի և նյարդային հյուսվածքների վրա, լավացնելով մեր ուշադրությունը և հիշողությունը: Լեցիտինը նաև բարձրացնում է ուրցագեղձի ակտիվությունը. ներզատիչ գեղձ, որը կարգավորում է բջիջների իմունիտետը: Դրա համար լեցիտինն անհրաժեշտ է շրջակա միջավայրի թունավոր նյութերը մարդու օրգանիզմից հեռացնելու համար: Այն նաև նպաստում է զարկերակներով ճարպի տեղափոխմանը և կարևոր դեր է կատարում արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման գործում: Սա նվազեցնում է աթերոսկլորոզի և սրտանոթային այնպիսի հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպիսին է շատ տարածված արյան բարձր ճնշումը:

, , , , ,