• nutrients

Դեղին բանջարեղենները`որպես լավագույն դեղամիջոց ձեր աչքերի և մաշկի համար

առողջ

Երբևէ մտածե՞լ եք դեղին և նարնջագույն բանջարեղենների հատկությունների և առողջության վրա նրանց ազդեցության մասին? Կարդացեք և տեսեք, ինչ է անհրաժեշտ հիշել դրանց մասին` առողջարար գունավոր կերակուրներ պատրաստելու համար:

Կարոտինոիդները, որոնք պարունակվում են դեղին բանջարեղեններում, հաճախ իրենցից նյութերի խառնուրդ են ներկայացնում: Դրանք կազմված են բետա-կարոտինից, լյուտեինից, զեաքսանտինից և լիկոպենից: Ավելին, առանձին կարոտինոիդն այլ համապատասխան գործառույթներ է կատարում: Ահա դրանցից մի քանիսը`

  • ամրապնդում է ճկունությունը
  • պահպանում է տեսողությունը
  • պաշտպանում է աթերոսկլերոզից
  • լավացնում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը
  • պաշտպանում է ազատ ռադիկալներից

Yellow vegetables

Մարդու օրգանիզմն ունակ է կարոտինոիդը վերածել վիտամին A-ի, որը
կյանքի համար կարևոր տարր է: Այն ամրապնդում է իմունային համակարգը և ազդում է մաշկի առողջության վրա: Կարոտինոիդները նաև անհրաժեշտ են տեսողության նորմալ գործունեության համար, քանի որ դրանք աչքի դեղին կետի` տեսողության համար պատասախանատու բաղադրիչի, մասն են կազմում: Դեղին և նարնջագույն բանջարեղենները նաև օրգանիզմը պաշտպանում են վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Մարդկանց մաշկը, ում սննդակարգը հարուստ է կարոտինոիդներով, ավելի դանդաղ է ծերանում: Կարոտինոիդները լավացնում են ոսկորների վիճակը, ամրացնելով դրանք: Բացի այդ, այս պիգմենտները
մեզ պաշտպանում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից, որը քաղցկեղային շատ հիվանդությունների է բերում: Տղամարդիկ, ովքեր անբավարար քանակությամբ դեղին և նարնջագույն բանջարեղեններ են օգտագործում, ավելի շատ են ենթակա շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգի: Կարոտինոիդները նվազեցնում են արգանդի պարանոցի, թոքերի, ստամոքսաաղիքային տրակտի քաղցկեղի առաջացման վտանգը և մեզ պաշտպանում են սրտանոթային հիվանդություններից, նվազեցնելով խոլեստերինի կուտակումը արյունատար անոթներում:

Դեղին և նարնջագույն բանջարեղենների խմբում են.

  • գազարը
  • եգիպտացորենը
  • դդումը
  • դեղին պղպեղը
  • լոլիկը
, , , , , ,