• nutrients

Բրոկկոլիի առողջարար հատկությունները

առողջ

Բրոկկոլին առողջության մասին հոգ տանող հասարակության կողմից ամենասիրված և գնահատված բանջարեղեններից է: Հագեցած լինելով վիտամիններով և հակաուռուցքային բաղադրիչներով, այն խորհուրդ է տրվում բոլոր առողջարար սննդակարգերում:

Բրոկկոլին, որը նաև անվանում են կանաչ ծաղկակաղամբ կամ «խրձով» կաղամբ, A, K, C, B վիտամինների և ֆոլաթթվի արժեքավոր աղբյուր է: Բրոկկոլին նաև պարունակում է մարդու օրգանիզմի համար արժեքավոր շատ աղեր, ինչպիսիք են կալիումը, կալցիումը, երկաթը, ֆոսֆորը, սելենը և մագնեզիումը:

Բրոկկոլին` հակաուռուցքային բանջանեղեն

Մրգերի և բանջարեղենների շարքում բրոկկոլին գտնվում է քաղցկեղի դեմ պայքարող բանջարեղենների շարքում: Այս բանջարեղենը սուլֆորաֆանի հարուստ աղբյուր է. հակաօքսիդանտային հատկություններով քիմիական միացություն, որն արտադրվում է սնունդը ծամելու ընթացքում: Գիտականորեն ապացուցված է, որ այս բաղադրիչը ընտրողաբար հարձակվում է ուռուցքի բջիջների վրա` չվնասելով առողջները: Բացի այդ, սուլֆորաֆանը ավելացնում է էնզիմների քանակը, որոնք
բարձրացնում են օրգանիզմի ունակությունը`  ազատվելու բոլոր օրգանական արտազատումներից, որոնք արտադրում է մեր օրգանիզմը: Ապացուցվել է, որ բրոկկոլիի կանոնավոր օգտագործման դեպքում կարող ենք էական առաջընթաց նկատել օրգանիզմից քաղցկեղածին և թոքերը գրգռող այնպիսի նյութերի հեռացման մեջ, ինչպիսիք են բենզոլը և ակրոլեինը (դրանք մշտապես կարող են վնասել մեր ԴՆԹ-ն): Բրոկկոլիում պարունակվող գունանյութը, որը պարունակում է բետա-կարոտին և քլորոֆիլ, նույնպես ունի հակաուռուցքային հատկանիշներ:

Բրոկկոլին խորհուրդ է տրվում շաքարախտով հիվանդներին

Բրոկկոլին խորհուրդ է տրվում շաքարախտով հիվանդներին: Այս բանջարեղենը քրոմի արժեքավոր աղբյուր է, որը նման է ինսուլինին` հորմոնի, որը նպաստում է օգանիզմի բոլոր բջիջներով գլյուկոզայի տեղափոխմանը: Այդ պատճառով, այս տարրը նպաստում է ենթաստամոքսային գեղձի նորմալ աշխատանքին. մի օրգանի, որը պատասխանատու է ինսուլինի արտադրման համար:

Broccoli vs circulatory systemԲրոկկոլին` արյան շրջանառության համակարգի համար

Բրոկկոլիում պարունակվող K վիտամինը կարևոր դեր է կատարում կալցիումի յուրացման գործում, ինչպես նաև նվազեցնում է թրոմբի առաջացման վտանգը: Ավելին, բրոկկոլի բույսը նաև սննդակարգի արժեքավոր բաղադրիչ է սակավարյունությամբ տառապող մարդկանց համար: Այն երկաթի, ֆոլաթթվի և B վիտամինի աղբյուր է, որոնք պատասխանատու են օրգանիզմում արյան նոր կարմիր գնդիկներ ստեղծելու գործում:

, , , , , ,