Միջերկրական սննդի բուրգ

գեղեցիկ

Ավանդական Միջերկրական սննդակարգի հիմքը բանջարեղենի, մրգերի, հացահատիկների, ընդեղենի, հատուկ պատրաստված լոբու և ընկուզեղենի համակցությունն է: Այս ամենը համեմվում կամ խավարտվում են ձիթապտղի յուղով:

Միջերկրական ֆենոմեն

mediterranean diet foods is the healthy food in the world.

Հետազոտությունն ապացուցել է, որ Միջերկրական տարածաշրջանում ապրող մարդիկ աշխարհի ամենաառողջ մարդկանց թվին են պատկանում: Այս աշխարհագրական տարածաշրջանը ներառում է ամենաքիչը քսան տարածաշրջաններ: Յուրաքանչյուրն իրենց սեփական մշակույթով, սովորույթներով և խոհարարական ավանդույթներով:

Ինչն է ընդհանուր նրանց բոլորի համար`ձիթապտղի յուղի հաճախակի օգտագործումը, գինու հանդեպ սերը, շատ բանջարեղեն և մրգեր ուտելը ու ակտիվ ապրելակերպը: Միավորելով հիասքանչ կլիմատիկ պայմանների հետ`մենք ստանում ենք Միջերկրական առողջության ֆենոմենը:

Կաթ և գինի

Հաջորդ շատ կարևոր բաղադրիչը կաթն է և կաթնամթերքները`պանիրը կամ մածունը, որոնք այնքան տարածված են Միջերկրականում: Եվ գինին: Համարյա բոլոր ուտեստներն Իտալիայում, Ֆրանսիայում կամ Հունաստանում զուգակցվում է ամեն տեսակի գինիներով:

Օրական, շաբաթական, թե ամսական

The base of traditional Mediterranean diet is a combination of vegetables, fruit, cereals, legumes, specially prepared beans and nuts.

Բանջարեղեն և մրգեր, հացահատիկներ, հացեր, պաստա և կարտոֆիլ, ընկուզեղեն մի քիչ գինով, կաթով և կաթնամթերքներով պետք է լինեն ձեր օրական սննդակարգում: Ֆիզիկական ակտիվությունը պարտադիր է: Թռչնամիսը, ձուն և ծովամթերքները կարող են օգտագործվել ոչ այնքան հաճախ, շաբաթը մեկ անգամը բավարար կլինի, բայց Միջերկրականի տեղացիները կարմիր միս ուտում են միայն ամիսը մեկ անգամ:

Միջերկրական սննդակարգը ձեր օրգանիզմը կհագեցնի բոլոր անհրաժեշտ վիտամիններով, հանքային նյութերով և հակաօքսիդանտներով, ածխաջրերով, սպիտակուցներով և քիչ քանակությամբ ճարպերով, որոնք օգնում են պաշտպանել սիրտը և երկարացնել կյանքը:

, , ,