Սննդի բուրգեր. բացահայտե՛ք, թե ինչպես է հարկավոր սնվել ամեն օր

առողջ

Սննդի բուրգը ճիշտ սնվելու օպտիմալ մոդել է, որը մեծ ազդեցություն ունի առողջ ապրելակերպի վրա: Սննդի բուրգերը հասարակ սննդակարգեր չեն, այլ առողջ մնալու նպատակով սնվելու համար խորհուրդներ: Սննդի բուրգերը արտացոլում են օրական սննդակարգում սննդի խորհուրդ տրվող քանակը:




Ի՞նչն է գտնվելու ձեր սեփական սննդի բուրգի վերևում: Իսկ եթե ընտրելու լինեիք սննդի ձեր ամենասիրելի տեսակը, սակայն այն, որից չպետք է շատ օգտվել, որովհետև այն չափից շատ քաղցր կամ աղի է՞:


 






food-pyramids-play

  • Սննդի բուրգը 21-րդ դարի համար – ներկայացնում է ֆիզիկական վարժությունները՝ որպես առողջ ապրելակերպի հիմք:
  • Ասիական սննդի բուրգը – ավանդական, առողջ ասիական սննդակարգ
  • Լատինական սննդի բուրգը – անմիջապես շոգ Լատինական Ամերիկայից
  • Սննդի բուրգ երեխաների համար – մանկապարտեզից մինչև 12 տարեկանը, բալանսավորված և բազմազան սննդակարգ
  • Սննդի բուրգ հղի կանանց համար – երբ ճիշտ սնվելը կրկնակի իմաստ ունի: Այն ազդում է թե ապագա մայրիկի և թե նրա երեխայի առողջության վրա:
  • Սննդի բուրգ դեռահասների համար – ճիշտ սնվելը կենսական նշանակություն ունի մարմնային, ֆիզիկական և մտավոր զարգացման համար:
  • Միջերկրական սննդի բուրգ – սա բանջարեղենի, մրգերի, հացահատիկների, ընդեղենի, հատուկ ձևով պատրաստված լոբիների և ընկուզեղենի համադրությունէ, որի հիմքում ձիթապտղի յուղն է:
  • Սննդի բուրգ մեծահասկների համար – օրգանիզմը անհրաժեշտ սնուցիչներով հագեցնելն այնքան կարևոր է լավ առողջություն պահպանելու և լավ կազմվածք ունենալու համար:

Առաջին սննդի բուրգը ստեղծվել է 1992 թվականին: Դրանից հետո ևս մի քանի բուրգեր են ավելացվել, որպեսզի ցույց տան սնվելու ճիշտ սովորությունները տարբեր տարիքի և էթնիկ խմբերի (օր.՝ Ասիական և Լատինական սննդի բուրգերը) և առողջ սննդակարգի մասին տարբեր տեսակետներ ունեցող (օր.՝ Միջերկրական սննդի բուրգը) մարդկանց համար: Վերջին հավելվածը, որը կոչվում է Առողջ Սննդի Բուրգ, սննդի ամենավերջին հետազոտությունների արտացոլումն է: Նոր բուրգի հիմնական տարբերությունը ածխաջրերի և ճարպերի միջև բալանսն է՝ բաժանելով նրանց լավ և վատ խմբերի:

food-pyramids-01

Մենք պետք է ընտրենք մեզ հարմար ճիշտ սննդի բուրգը ըստ մեր տարիքային խմբի, կյանքի իրավիճակի և պահանջների: 70-ն անց մարդկանց համար անհրաժեշտ կլինի օրական 8 կամ ավելի բաժակ ջուր խմելը: Բուրգի գագաթին կան նաև կալցիումով, D և B12 վիտամիններով հավելումներ: Մեծահասակների համար նախատեսված սննդի բուրգը ստանդարտից ավելի բարակ է, քանի որ առաջարկում է, որ նրանք ուտեն այնքան, որքան քաշ որցնել ցանկացող մարդիկ, որպեսզի նվազեցնեն կալորիաները: Այսինքն, նրանք պետք է չմոռանան իրենց օրական ճաշացանկում ավելացնել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են սնուցիչներով, բարձր կալորիականություն ունեցողների փոխարեն: 2-12 տարեկան երեխաներն ունեն իրենց բուրգը այն մթերքների նկարներով, որոնք նրանք սիրում են ուտել: Դրանք երեխայի օրգանիզմը հագեցնում են նրա առողջության և զարգացման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով: Օրական սննդակարգը պետք է բազմազան լինի, որպեսզի երեխան տարբեր մթերքներ ուտի: Երեխաները նաև պետք է մասնակցեն տարբեր տեսակի ֆիզիկական ակտիվությունների, ինչպիսիք են մարզանքը և խաղերը: Հղի կանանց սննդակարգը ներառում է առողջ սնվելու բոլոր սկզբունքները: Այս սննդակարգը պետք է հագեցած լինի ավելի շատ վիտամիններով, սպիտակուցներով և միներալներով:

Ինչի՞ համար պետք է հետևենք սննդի բուրգի խորհուրդներին

Անհապատասխան սննդակարգը բերում է քաշի նվազեցման, աճի արգելակման և օրգանիզմի թուլացման: Մյուս կողմից բարձր էներգիա պարունակող վերը նշված մթերքների շատ օգտագործումը բերում է ավելորդ քաշի և պատճառ է հանդիսանում կենսակերպի հիվանդությունների:

  • Որպեսզի  նվազեցնենք այնպիսի խրոնիկական հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են շաքարախտը, հիպերտոնիան և սկլերոզը, որոնք սնվելու սխալ սովորությունների և նստակյաց ապրելակերպի արդյունք են,
  • Որպեսզի օրգանիզմը հագեցնենք բոլոր սնուցիչներով՝ ճիշտ քանակությամբ և չափաբաժիններով, կարիքներին, տարիքին, սեռին, առողջական վիճակին, ֆիզիկական ակտիվության մակարդակին և աշխատանքի տեսակին համապատասխան,
  • Որպեսզի օրգանիզմը հագեցնենք էներգիայով՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ճիշտ մակարդակով: Էներգիայի պակասը նշանակում է սով զգալ և թուլություն:

Լուծումը մեր օրական ճաշացանկը ճիշտ բալանսավորելն է: Հացահատիկները պետք է լինեն համարյա բոլոր ուտելիքների մեջ, բանջարեղեն և մրգեր պետք է ուտել օրական նվազագույնը երեք անգամ, կաթնամթերք պետք է կիրառել երկու կամ երեք անգամ, միս՝ մեկ կամ երկու անգամ:

food-pyramids-02

Բուրգի գագաթը ճարպերի և քաղցրավենիքի համար է, բայց սրանք պետք է սահմանափակ լինեն: Ամենաբարենպաստը օրական 5 կամ գոնե 3 անգամ սնվելն է: Սննդակարգից բացի, նաև կարևոր է ֆիզիկապեսակտիվ լինելը: Այն կօգնի մեզ ավելի լավ զգալ և ավելի առողջ կդարձնի: Լավագույն դեպքւմ վարժությունները պետք է հարմարեցված լինեն անհատապես՝ կախված կարիքներից, հնարավորություններից և նախասիրություններից: Ավելի լավ կլինի, որ դրան տրամադրվի օրական կես ժամ: Այն չպետք է լինի ստիպողաբար, այլ պետք է հաճույք պատճառի և օգնի վերացնել ամենօրյա սթրեսը: Ընտրեք ձեզ և ձեր ընտանիքի համար ամենալավ սննդի բուրգը, քանի որ սնվելու սովորությունները փոխելը երկար և առողջ կյանքի ամենաարդյունավետ ձևն է:





Ո՞րն է ձեր ամենասիրելի բանջարեղենի տեսակը: Այն, որը ձեր սննդի բուրգի հիմքն է կազմում և որը կարող եք ընդմիշտ ուտե՞լ:


 





, , , ,