Իտալական սննդակարգ

համեղ

Իտալացիները համադամասերներ են, բայց միևնույն ժամանակ գնահատում են իրենց առողջությունն ու գեղեցկությունը, այսպիսով կարելի է հետևել նրանց խորհրդին և փորձել իտալական սննդակարգը, որը կարող է օգնել ձեզ վայելելու լավ առողջություն երկար տարիներ շարունակ:

Դոլչե վիտա

Իտալական խոհանոցի մասին կարելի է ժամերով գրել: Այն լի է նրբահամ բաղադրատոմսերով, սակայն դրա յուրահատկությունը թաքնված է իտալացիների ուտելու ոճի մեջ: Նրանք հաճախ ճաշում են իրենց ընկերների և ընտանիքների հետ՝ վայելելով ուտելիքները ճաշատեսակները և գինին:

italian diet menu consists 5 set of diet

Իտալական սննդակարգը նաև ապրելակերպ է և ուտելու ոճ: Մենք իտալացիներից կարող ենք սովորել նրանց կյանքի բերկրանքը: Այստեղ մեզ կօգնեն մի քանի ակնարկներ.

Յուրաքանչյուր ուտելիքին վերաբերվիր որպես հանգստացնող մի բանի: Թեթևացիր և վերաբերվիր դրան ինչպես խնջույքի, երբ կարող ես ամեն ինչ թողնել:

Ուտելուց հետո դուրս արի, զբոսնիր այն մարդկանց հետ, ում հետ կիսել ես ճաշդ: Զրուցիր, վայելրի ամեն պահը, ճիշտ ինչպես անում են հարավի իտալացիները:

 italian food can help you enjoy good health for many years to come

Պիցցա և բանջարեղեն

Հայտնի պիցցան ունի նաև իր բանջարեղենային տարբերակը: Այն մատուցվում է լոլիկով, սոխով, ձիթապտղով և պղպեղով:

Եղիր ֆիզիկապես ակտիվ. Հեծանվավազքով զբաղվիր կամ քայլիր:
Ազատվիր հեռուստացույցի կամ համակարգչի առաջ ուտելու սովորությունից: Վերջնականապես հրաժարվիր ֆասթ ֆուդից:
Երբ հնարավոր է, օգտագործիր ձիթապտղի ձեթ սովորական ձեթի փոխարեն:

Մենյու

Նախաճաշ
Դուք կարող եք անձնատուր լինեք ինքներդ ձեզ մեկ կտոր խմորեղենով, ինչպես նաև սուրճով կամ կապպուչինոյով:
Լանչ
Կանանց համար այն կարող է լինել մրգի մի կտոր կամ մրգային հյութ, իսկ տղամարդկանց համար` խոզապուխտով կամ ձկով սենդվիչ:
Ճաշ

It comes in a couple of courses. Այն բաղկացած է մի քանի կերակուրներից: Առաջինը անտիպաստին է, որը թեթև կորակրատեսակ է`սեխի  մի քանի շերտ, խոզապուխտի մեկ կտոր (սովորաբար ամռանը) և կրոստինի (ձմռանը) – հացի փոքր կտորներ մոցառելլա պանրով, սնկով, սոխով, սպանախով կամ լոլիկով` թխած պանիրների մեջ և ջեռուցում: Հիմնական կերակուրը բաղկացած է պաստայից և սոուսից ըստ ճաշակի: Այնուհետև մատուցվում է աղցան կամ տարբեր ձևերով պատրաստվում է բանջարեղեն, որպեսզի մատուցվի մսի կամ ձկան հետ: Այս ամենից հետո մատուցվում է անուշեղեն:
Թեյ
Դուք կարող եք ուտել ձեր սիրելի միրգը, յոգուրտ, կաթնային անուշեղեն կամ մեկ կտոր պիցցա:
Ընթրիք
Սա հիմնական կերակուրն է: Պատրաստեք գոլորշիով եփած, եփած կամ թարմ բանջարեղեն մեկ կտոր մսով, ձկով կամ պանիրներով: Հացը պետք է մատուցվի առանց աղի: Դուք նաև կարող եք ըմպել մեկ բաժակ չոր սպիտակ կամ կարմիր գինի:
, , , ,