Սննդակարգեր. ամենահաջող սսնդակարգերի ընտրություն

առողջ

Օգտագործեք մեր սննդակարգերի կատալոգը և իմացեք, թե ինչպես ճիշտ սնվել և ինչպես կորցնել քաշն արդյունավետ ճանապարհով: Գտեք օգտակար տեղեկություն սննդակարգերի և սնուցման վերաբերյալ:



Փորձե՞լ եք երբև հետևել յուրահատուկ սննդակարգի







  • Դիետաներ – մարմնի քաշը նվազեցնելու քաջ հայտնի և արդյունավետ դիետաներ, առողջարար և արագ դիետաներ
  • Դիետոլոգիանևդիետաները – Իմացեք գաղտնիքներ, փաստեր և առասպելներ սննդի մասին:
  • Ֆիզիկականակտիվություն – Օգտակար է, երբ պայքարում են գիրության դեմ և փորձում պահպանել մարմնի նորմալ քաշը:

diets2

Ինչո՞ւ պետք է կիրառենք դիետաներ

Մենք կիրառում ենք դիետաները, որպեսզի նվազեցնենք ավելորդ կիլոգրամները: Սպորտով զբաղվող մարդիկ օգտագործում են բարձր էներգիայով օժտված դիետաներ, որպեսզի բարելավեն իրենց արդյունքները: Բուսակերներն օգտագործում են դիետաներ՝ կենդանիներին խնայելու նպատակով:

Ամենահայտնի դիետաները մարմնի քաշի նվազեցման դիետաներն են: Մարմնի քաշի նվազեցման ռազմավարությունը պետք է պլանավորված լինի այն նպատակին համապատասխան, որին ցանկանում ենք հասնել: Մենք պետք է հաշվի առնենք մեր տարիքը և առողջական վիճակը: Սա շատ կարևոր է, քանի որ լավդիետան պետք է հարմարեցվածլինիկատարելապեսմերկարիքներին: Մարմնի քաշի արագ նվազեցմանն անհնար է հասնել առանց զրկելու մեր օրգանիզմն էներգիայից, վիտամիններից կամ սննդանյութերից: Սնվելու հետ կապված բոլոր սխալները կանդրադառնան մեր մաշկի, մազերի և եղունգների վիճակի վրա:

Առողջությունն ու գեղեցկությունը բարելավելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել առողջության համար նախատեսված դիետա, որը կբարելավի կենտրոնանալու կարողությունը, կնվազեցնի որոշ քաղցկեղների առաջացման հավանականությունը, կնպաստի դեպրեսիայի դեմ պայքարելուն և ընդհանուր առմամբ կբարելավի մեր ինքնազգացողությունը:

Մեզնից ոմանց համար դիետան սնվելու սովորությունների «ընդհանուրփոփոխություն» է: Սա մեթոդ է վերագործարկելու սնվելու մեր սովորությունները, որպեսզի դրանք կարողանան ուղեկցել մեզ մեր ողջ կյանքում առանց անհարմարավետության:



Ի՞նչ աղբյուրներից եք օգտվում կոնկրետ սննդակարգին հետևելու համար?








diets3

Ո՞ւմ համար են դիետաները:

Հնարավոր է, որ դիետան ոչ մի կապ չունենա մեր մարմնի քաշը նվազեցնելու պահանջների հետ: Երբեմն կյանքի իրադրություններն են որոշում մեր սնվելու ձևը: Յուրաքանչյուրս ունի որոշակի պահանջներ, հետևապես դիետաները տարբեր են:

Դիետան՝նախատեսվածհղիկանանցհամար, ովքեր հասկանում են, որ իրենց սնվելու ձևը շատ կարևոր է երեխայի առողջության համար, կլինի անկասկած տարբեր ուսանողներիհամարնախատեսվածդիետայից, ովքեր իրենց օրգանիզմը կալցիումի և մագնեզիումի աճող քանակով ապահովելու կարիք ունեն: Տարեցներիհամարնախատեսվածդիետան պետք է ուղղված լինի շատ տարբեր պահանջների կատարմանը՝ ծերացման գործընթացի դանդաղեցմանը, տրամադրության բարձրացմանը և առույգության ավելացմանը: Երբեմն հանդիպում ենք մարդկանց, ովքեր հակառակ իրենց ջանքերին և փորձերին, խնդիրներ ունեն մարմնի ցածր քաշի հետ կապված: Այս դեպքում օգտակար կլինի քաշըավելացնելուհատուկ դիետան:

diets4

Սեզոնային դիետաներ

Երբեմն մենք ընտրում ենք տարվա եղանակին համապատասխան դիետա, որը ոչ միայն փոխում է մեր օրգանիզմի պահանջը տարբեր սննդանյութերի առումով, այլև որոշվում է սննդամթերքների առկայությամբ: Ամառայինդիետան առատ կլինի թարմ քաղած բանջարեղենով, հյութալի մրգերով և թարմ կանաչեղենով: Մյուս կողմից ձմեռայինդիետան պետք է ապահովի մեր օրգանիզմն էներգիայով և պետք է նաև ուղղված լինի բարձրացնելու դիմադրողականությունը: Ձմռանը մենք պահանջ ունենք ավելի կալորիական և հարուստ կերակրատեսակների, քան սովորաբար, քանի որ մեր օրգանիզմը ավելի շատ քանակությամբ էներգիայի կարիք ունի: Նրանց, ովքեր չունեն կամքի ուժ երկար ժամանակ դիետայի հետևելու համար, խորհուրդ ենք տալիս մեկօրյա կամ եռօրյա դիետա:

Դիետան թողնելը/Դիետայի ավարտը

Անկախ ռացիոնալ դիետայի հետևելու հանգամանքից՝ այն ավարտելու ձևը շատ կարևոր է մեր օրգանիզմի համար: Դիետայի ավարտը պետք է լինի ռացիոնալ գործընթաց՝ թույլ տալով պահպանելմերիդեալականքաշը: Բավարարող արդյունքի հասնելու համար բավական է նիհարել աստիճանաբար, և ապա փուլերով հրաժարվել ցածր կալորիականություն ունեցող սննդից: Երբ փնտրում ենք երկարաժամկետ ազդեցություն, մենք պետք է դիետայում կիրառենք ճիշտսնվելուկանոններ: Դիետան պետք է լինի սովորական ապրելակերպի մի մաս, և մենք պետք է նաև լինենք ֆիզիկապեսակտիվ: Հաճախ այն օգնում է սահմանել մեր մարմնի ամենօրյա կալորիական պահանջմունքները: Կալորիաները գլխավորապես պատասխանատու են մեր քաշի պահպանման, նվազման կամ ավելացման համար: Երբ ապահովում ենք մեր մարմինն արդյունավետ քանակությամբ կալորիաներով, այն կարգավորում է մեր նյութափոխանակությունը և պահպանում մեզ յո-յոէֆեկտից:

 

Մեզհետմիասին ընտրեքճիշտդիետաձեզհամար:



Հետևում կամ պատրաստվում եք հետևել սննդակարգին, որպեսզի:







, , , , , , , , , , ,