Որովայնը հարթեցնող սննդակարգ

գեղեցիկ

Սննդակարգ նրանց համար, ովքեր չեն սիրում շատ ժամանակ ծախսել` խոհանոցում կերակուր պատրաստելիս: Ովքեր սիրում են ուտել քիչ, բայց հաճախակի: Դրա արդյունքում ուզում են ունենալ ավելի նեղ գոտկատեղ և ազդրեր:

Սննդակարգ և վարժություններ

Այս սննդակարգը նրանց համար չէ, ովքեր ցանկանում են կորցնել քաշը, քանի որ ճիշտ կիրառման դեպքում այն ուղղված է որովայնի մկանների ամրացմանը և ձգմանը:

flat belly exercises give slim shape to body

Օրվա ընթացքում պետք է խմել 450գ-ից ոչ ավել անյուղ կաթ, 150գ-ից ոչ ավել շաքարի քիչ պարունակությամբ մրգահյութ, թեյ և սուրճ` առանց շաքարի (օրական թույլատրելի չափով կաթի հետ): Կարող եք խմել այնքան ջուր, որքան ցանկանում եք: Սննդակարգը տևում է 4 շաբաթ, որն ավարտելուց հետո պետք է օգտագործել ցածր յուղայնությամբ մթերքներ, և կարելի
է ավելացնել կալորիաների քանակը:

Որովայնը հարթեցնող վարժություններ

Ձգումներ` գլուխը բարձր պահած
Պառկեք մեջքի վրա` ձեռքերը ձգած դեպի կողքերը: Ուղիղ բարձրացրեք ոտքերը, ծալեք աջ ոտքը: Շնչեք և, ձախ ձեռքը ծալելով, գլուխը հրեք դեպի ձախ, միևնույն ժամանակ աջ ոտքը ձգեք դեպի ձախ: Արտաշնչեք, ոտքերը և գլուխը իջեցրեք հատակին: Կրկնեք վարժությունը 8 անգամ, յուրաքանչյուր անգամ` տարբեր կողմ:

Բարձրացրեք և իջեցրեք ձեր մարմինը
Ծնկների վրա կանգնեք հատակին և ծալած ձեռքերը դրեք հատակին այնպես, որպեսզի դրանք գտնվեն իրար կողքի, որովայնից ներքև, մեջքը պահեք կատվի կեցվածքով: Հանգստացեք և վերադարձեք ելակետային դիրքի: Շնչեք, երբ մարմինը բարձրացնում եք, և արտաշնչեք, երբ իջեցնում եք: Կրկնեք վարժությունը 8 անգամ:

Բարձրացրեք ոտքերը և ձեռքերը
Պառկեք մեջքի վրա, ձեռքերը դրեք գլխի ետևում, արմունկները բարձրացրեք: Դանդաղ բարձրացրեք գլուխը, միաժամանակ ուղիղ բարձրացնելով ոտքերը: Երբ ձգվում եք դեպի վեր, հատակից մի բարձրացրեք մեջքը և նստատեղը: Գլուխը բարձրացնելիս, շնչեք, գլուխը իջեցնելիս, արտաշնչեք: Կրկնեք վարժությունը 8 անգամ:

Որովայնի հարթեցմանն ուղղված դիետան հիմնված է օրական 3 անգամ ցածր յուղայնությամբ կերակրի ընդունման վրա: Պետք է խուսափել կերակրի ընդունման ժամերի միջև ընկած ժամանակահատվածներում որևէ բան ուտելուց: Արգելված մթերքների ցանկն ընդգրկում է քաղցրավենիք, թխվածք, յուղ կամ այլ ճարպեր, պանիր (բացառությամբ` գյուղական թեթև պանրից), տապակած կերակուրները և այնպիսի մսամթերքները, ինչպիսիք են երշիկը և պաշտետը:
Խորհուրդ է տրվում օրական երեք անգամ ընդունել առողջ, հավասարակշռված սնունդ. նախաճաշ, ճաշ և ընթրիք` նախուտեստով, հիմնական ուտեստով և աղանդերով:

Ճաշացանկ

Նախաճաշ.
50գ եգիպտացորենի թերթիկներ 1 ճաշի գդալ շաքարավազով և 115գ թարմ մրգերով
Լանչ.
Տարեկանի հացով սենդվիչ 1 լավ եփած ձվով՝ կտրատած և խառնած ցածր յուղայնությամբ յոգուրտի կամ աղցանի սոուսի հետ
Հիմնական սնունդ.
Նախուտեստ.
Թարմ բանջարեղեն սխտորով և անանուխի սուսով
Հիմնական սնունդ.
Տավարի մսով և սնկով քյաբաբ
կամ
մակարոնով կասեռոլ
կամ
հավով փլավ
Աղանդեր.
1 ցածր կալորիականությամբ շոկոլադե մուս կամ ելակի աղանդեր:

, , ,