Սննդակարգ գրասենյակային աշխատողների համար

գեղեցիկ

Մենք խորհուրդ կտանք, թե ինչպես “սովից չմեռնել” աշխատավայրում և գուցե մի քանի կիլոգրամից ազատվել: Լավ կլինի հենց հիմա փոխեք ուտելու ձեր սովորությունները:

Ավելի ու ավելի շատ մարդիկ են աշխատում գրասեղանների մոտ: Մեր օրվա այսպիսի ձևի հետ զարգանում  է գիրությունը – շատ քիչ մարզանք, մշտական նստած դիրք:

Ծիլերով և շոկոլադե սալիկ 

Ձեր կերակուրը սովորաբար բաղկացած է սուրճից և խմորեղենից, դոնաթից, կամ շոկոլադե սալիկից:

  

 
Five Great Tips of Healthy diet for Office Workers.
Մի քանի ընդհանուր օրենքներ որպես սկիզբ.1. Նախաճաշեք տանը: Այսպես դուք կխուսափեք խորտիկներով սնվելուց աշխատելիս կամ աշխատակիցների հետ զրուցելիս:

2. Ճաշին կերեք աղցան կամ օգտական ապուր:

3. Ձեր հիմնական սնունդն ընդունեք տանը` աշխատանքից հետո: Եթե երկար եք աշխատաում, ապա ժամանակ հատկացրեք այցելելու ռեստորան կամ փաբ: Դանդաղ սնվեք, մի շտապեք: Ֆրանսիացիները նրբագեղ են ոչ այն պատճառով որ սպորտով են զբաղվում, այլ որովհետև նրանք հաճույք են ստանում յուրաքանչյուր համտեսումից: Նրանք նշում են իրենց սնունդը: Նախքան քնելը կերեք մրգի մի կտոր կամ ըմպեք որևէ բանջարեղենի հյութ:
4. Մի բաց թողեք որևէ սնունդ, քանի որ եթե շատ քաղցած եք, ապա միանգամից շատ սնունդ կընդունեք:
5. Մի մոռացեք մարզվել: Անգամ երբ գրասենյակում եք կարոց եա շարժվել` շարժեք ուսերը, ծալվեք, շարժեք ձեռքերն ու ձգեք վիզը: Քայլեք գրասենյակով, այցելեք ձեր աշխատակիցներին իրենց գրասեղանների մոտ:

always take fruite salad in the  office diet
 

Մարզանքի ծրագիր – սպորտն օգտակար է առողջության համար

Առավոտյան

15 րոպե ուսերի մարզանք, 15 ծնկի ծալում

Նախաճաշից հետո

30-60 րոպե հեծանվում, երբեմն կարող եք աշխատանքի գնալ հեծանիվով

Կեսօրին

35-45 րոպե արագ զբոսանք

Երեկոյան

10 րոպե պարանի շրջանցում փափուկ գետնի կամ գորգի վրա

  

 

Ձեր մենյուն 5 օրվա համար – ընտրեք այն ինչ ցանկանում եք

Նախաճաշ

Մենք խորհուրդ ենք տալիս թեյ կամ սուրճ: Ամենից լավ է քաշած կաթով, բայց առանց շաքարի: Մեկ բաժակ քաշած կաթը, ինչպես նաև կեֆիրը կամ յոգուրտը, հիանալի կլինի:

Մենյու` ընտրելուհամար

2 կտոր փխրուն հաց կարագի բարակ շերտով, 2 շերտ խոզապուխտով, մի քանի բողկով;

1 կտոր աշորայի հաց կարագով և 10 գ. պրասով և վարունգով հալած պանրով;

1 քիչ կամ լավ եփած ձու, մեկ կտոր հաց կարագով, մեկ լոլիկ;

2 կտոր փխրուն հաց կարագով, 2 շերտ պանիր, մի քանի բողկ;

1 կտոր ամբողջական ցորենի հատիկներով հաց կարագով, հալած պանրով, կամ 1 ճաշի գդալ ջեմով:

 Ինչկարողեքվերցնելձեզհետաշխատանքիորպեսխորտիկ

1 խնձոր, 1 տանձ, 1 փոքր բանան, 2 գազար

Ճաշ

Բանջարեղենի աղցան. Կտրտատեք մեկ վարունգ, մի քանի պղպեղ, մի քանի բողկ, 15 գ. թեթև ֆետա պանիր: Ավելացրեք աղ և պղպեղ, խառնեք:

Ձկան աղցան. Ցամաքեցրեք 15 գ. թյուննոսը յուղում, կտրատեք լավ եփած ձուն, լոլիկն ու սոխը, համեմեք և խառնեք:

Պանրի աղցան. Խառնեք 20 գ. ցածր յուղայնությամբ հալած պանիրը կտրտած բողկի, պրասի և 4 ճաշի գդալ յոգուրտի հետ: Համեմեք:

Հավի աղցան. Կտրատեք և խառնեք 10 գ. հավի դոշ, արքայախնձորի շերտեր, կտրտած խնձոր, 3 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն և 2 սալոր:

Ընթրիքմտահապահեք, որ այն պետք է ընդունել տանը

Բրինձ բանջարեղենով. Խառնեք 10 գ. եփած բրինձը 25 գ. բանջարեղենի և ձեթում տապակած սնկի հետ:

Ձուկ բանջարեղենով. Տապակեք ձեթում 2 կտրտած գազար, մեկ կտրտած սոխ և մեկ լոլիկ: Ավելացրեք 15 գ. ձուկ: Եփեք գոլորշու վրա և ավելացրեք համեմունքներ:

Մսի գնդիկներ սնկով. Տապակեք մեկ սոխ սնկի հետ միասին: Ավելացրեք 10 գ. աղացած հավի միս, մաղադանոս, համեմունքներ: Խառնուրդին տվեք գնդիկների տեսք և եփեք գոլորշու վրա: Մատուցեք մեկ ճաշի գդալ բրնձով:

Մակարոնեղեն և սոուս. Եփեք 10 գ. մակարոնեղեն և ավելացրեք սոխի և սխտորի մեխակով տապակած 2 գդալ տոմատի մածուկ:

  

, , , , ,