7-օրյա սննդակարգ

գեղեցիկ

Եթե ձեզ անհրաժեշտ է արագ արդյունք և քաշի տեսանելի նվազեցում, արժէ փորձել մեկ շաբաթյա սննդակարգը:

Քանի որ այս սննդակարգը բավականին խիստ է, խորհուրդ ենք տալիս պահպանել այն նվազագույնը մեկ շաբաթ ընդմիջումով մինչև հաջորդն սկսելը:

Արագ արդյունք

Եթե պահպանեք այս սննդակարգի կանոնները, կարող եք քաշ կորցնել ընդհամենը 7 օրում:

Շատ կարևոր է պահպանել ճաշացանկը, բայց ամեն օրը տարբեր է: Սա թույլ կտա խուսափել միօրինակությունից, որին հանդիպում ենք տարբեր սննդակարգերում:
7-օրյա սննդակարգ

Սպորտը կարևոր է

Մի մոռացեք ֆիզիկական վարժությունների մասին: Սա կարող է լինել ձեր առավոտյան մարզանքը, աէրոբիկան կամ վազքը, բայց դա պետք է անել պարբերաբար:

7-օրյա սննդակարգՀամոզվաց եղեք, որ նույնիսկ խիստ սննդակարգը կարող է լինել գունագեղ ու հետաքրքիր, ու միևնույն ժամանակ շատ հեշտ պատրաստվող: Այս 7-օրյա սննդակարգի յուրաքանչյուր օրը կլինի բացարձակապես տարբեր:

ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼԻ ՕՐ

Բլենդերն ու հյութի քամիչն այս օրվա պարտադիր գործիքներ են, որպեսզի բանջարեղենից ստանանք ամենալավն ինչ դրանք պարունակում են:

Սա այն օրն է, երբ հեռացնում ենք ավելորդ ջուրը, և միևնույն ժամանակ, մաշկը չի կորցնում իր պնդությունը:

Մենյու

Նախաճաշ.

3 նեխուրից և 6 գազարից պատրաստած հյութ, 3 ճաշի գդալ սպանախով (սառնությունից հանած) և 200 գ. թեթև ֆերմերային պանիր

Լանչ.

3 նեխուրից և 6 գազարից պատրաստած հյութ, 1 լոլիկով

Ճաշ.

3 նեխուրից և 6 գազարից պատրաստած հյութ, կտրատած մաղադանոսով և 1 ճաշի գդալ արևածաղկի ձեթ, 100 գ. տապակած հավի դոշ, 5 ճաշի գդալ եփած գազար սիսեռով

Ընթրիք.

3 նեխուրից և 6 գազարից պատրաստած հյութ, 2 թեյի գդալ չորացրած ռեհանով և 1 ճաշի գդալ արևածաղկի ձեթով, 2 փխրուն հացի կտոր 2 շերտ հնդկահավի ապծտած մսով, կանաչ կամ այսբերգ կաթնուկի 2 թերթ

7-օրյա սննդակարգ
ՁԿՆՈՐՍԻ ՕՐ

Յոդը, որով հարուստ են ձկներն ու ծովային խոտերը, կազդի մարմնում յուղի այրման գործընթացի վրա:

Մենյու

Նախաճաշ.

Կիվիի աղցան, կես խնձոր, կես նարինջ, 2 ճաշի գդալ եգիպտացորենի փաթիլներ 2 ճաշի գդալ յոգուրտով, 1 բաժակ եփած ծովային խոտեր (պատրաստած 2 թեյի գդալ ծովային խոտերից)

Ճաշ.

200 գ. ձողաձուկի սութե այնքան շատ աղի/լիմոնի հյութով սալաթով, որքան կցանկանաք, 1 բաժակ եփած ծովային խոտեր

Ընթրիք.

200 գ. փայլաթիթեղի մեջ տապակած իշխան սպանախով և մեկ բածակ եփած ծովային խոտերով

ԿԱԹՆԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼԻ ՕՐ

Սա սննդակարգի երրորդ, ամենադժվար օրն է: Տրիպտոֆանը, կաթի բաղադրամասը, կխթանի ուղեղին արտազատել սերոտոնին, որն էլ պատասխանատու է մեր լավ տրամադրության համար:

Սա կօգնի ձեզ հաղթահարել տրամադրության անկումը, ինչը սովորաբար պատահում է երրորդ օրը:

Մենյու

Նախաճաշ.

1.5 բաժակ ցածր յուղայնությամբ կաթ` խառնած մեկ բանանի հետ, 4 ճաշի գդալ եգիպտացորենի փաթիլներ 150 գ. միածին վանիլային կրեմ-պանրով կամ մրգային յոգուրտով

Լանչ.

1.5 բաժակ ցածր յուղայնությամբ կաթ` խառնած մեկ բանանի հետ

Ճաշ.

1.5 բաժակ ցածր յուղայնությամբ կաթ` խառնած մեկ բանանի հետ, հացի 2 կտոր ցածր շաքարավազի պարունակությամբ ջեմով

Ընթրիք.

1.5 բաժակ ցածր յուղայնությամբ կաթ` խառնած մեկ բանանի հետ, 150 գ. տապակած հավի դոշ, 2 ճաշի գդալ բնական յոգուրտով կաթնուկի 4 թերթ

7-օրյա սննդակարգ

ԲՐՈԿԿՈԼԻԻ ՕՐ

Եկեք անդրադառնանք ազատ ռադիկալների:

Բրոկկոլին մեզ կզինի վիտամին C-ով և բետա-կարոտինով:

Մենյու

Նախաճաշ.

Լավ եփած ձու, կես լոլիկ` կտրատած և ավելացրած կտրատած սոխով, 100 գ. եփած բրոկկոլի, մեկ բաժակ հանքային ջուր 3 ճաշի գդալ լիմոնի հյութով

Ճաշ.

4 ճաշի գդալ եփած սպիտակ բրինձ, 200 գ. եփած բրոկկոլի, մեկ բաժակ թթու կաղամբի հյութով

Ընթրիք.

100 գ. եփած բրոկկոլիից և կես պահածոյի տուփի ծավալով կարմիր լոբուց պատրաստած աղցան, համեմած մեկ թեյի գդալ ձիթապտղի ձեթով, 1 բաժակ հանքային ջուր 3 ճաշի գդալ լիմոնի հյութով

ԿԱՐՏՈՖԻԼԻ ՕՐ

Այս օրվա ընթացքում մենք կկենտրոնանանք մարմնից ավելորդ ջրի հեռացման վրա: Կալիումը մեծապես օգնում է այս հարցում, և կարտոֆիլը հարուստ է դրանով:

Կարտոֆիլը այդքան էլ լի չի կալորիաներով, որքան շատերը կարծում են: Հինգերորդ օրը կարտոֆիլը օգնում է մեզ հաղթահարել սովը, քանի որ այն բավականին հագեցնող են:

Մենյու

Նախաճաշ.

Մեկ բաժակ բանջարեղենի հյութ և մեկ մեծ եփած կարտոֆիլ մեկ ճաշի գդալ սամիթով

Լանչ.

Մեկ բաժակ տոմատի հյութ, 2 միջին չափի կարտոֆիլ` եփած և թխված պանրի կտորով և 1 ճաշի գդալ վրան ցանած մաղադանոսով

Ճաշ.

Մեկ բաժակ բանջարեղենի հյութ, մեկ միջին չափի կարտոֆիլ` թխված 1 ճաշի գդալ սամիթով

ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ:

Ավելի մեծ անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ուտել մեկ կոնֆետ:

ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ՄՐԳԵՐԻ ՕՐ

Մարմնի մաքրման գործընթացի շարունակություն:

Մրգային հյութեր և մրգեր: Ամփոփված` C վիտամին:

Մենյու

Նախաճաշ.

Մեկ բաժակ նարնջի հյութ, մի քանի մանդարին, 1 բաժակ յոգուրտ

Ճաշ.

Մեկ բաժակ գրեյփրուտի հյութ, 50 գ. եփած հավի դոշ, 200 գ. ցիտրուսային մրգերով աղցան

Ընթրիք.

Մեկ բաժակ գրեյփրուտի հյութ, հացի մեկ կտոր հավի մսի շերտով, կաթնուկի մեկ թերթ, մի քանի մանդարին

7-օրյա սննդակարգ

ԲՐՆՁԻ ՕՐ

Ժամանակն է մարմինը պատրաստելու նորմալ սննդակարգի, և բրինձը կօգնի մեզ դրանում: Այն կկարգավորի շաքարի մակարդակը արյունում:

Մենյու

Նախաճաշ.

5-6 ելակ, թարմ կամ սառեցված, մեկ բաժակ եփած բրինձ և մեկ բաժակ մրգային յոգուրտ առանց շաքարավազի

Լանչ.

150 գ. եփած հնդկահավի դոշ, մեկ բաժակ եփած բրինձ, 150 գ. եփած բրոկկոլի, մեկ պղպեղ

Ճաշ.

5-6 ելակ, թարմ կամ սառեցված, մեկ բաժակ եփած բրինձ 3 ճաշի գդալ ելակի կամ վանիլային կրեմ-պանրով

, , , ,