Ցիտրուսային դիետա – պատրաստվեք կառնավալին

համեղ

Դուք ուզու՞մ եք ունենալ հիանալի կազմվածք ընդամենը մեկ ամսում: Հրաշքներ չեն լինում, սակայն դուք կարող եք կորցնել որոշակի քաշ` նախքան Ամանորի նախօրեն և կառնավալը: Միշտ հիշեք Ծննդյան տոների ծուղակի մասին. տոնակատարություն և սննդամթերքի առատություն տոների ընթացքում:

 

Առանց «յո-յո էֆեկտի»

Եթե դուք պահեք 1000 կկալ-ի դիետա ամբողջ ամսվա ընթացքում, դուք կկորցնեք մոտավորապես չորս կիլոգրամ: Դիետան համարվում է ամենաարդյունավետը, քանի որ այն չի բերում «յո-յո էֆեկտի»: Բացի այդ, դուք կարող եք մեծացնել ազդեցությունը` մարմնամարզության և ձգող լոսյոնների կիրառման միջոցով:

Մի փորձեք կիրառել հրաշագործ դիետաներ: Եթե դուք չափազանց արագ կորցնեք Ձեր քաշը, Ձեր մաշկը ժամանակ չի ունենա կարգավորվելու և առողջ տեսք ունենալու: Մենք առաջարկում ենք համեղ և հեշտ ցիտրուսային դիետան: Դուք կնվազեցնեք Ձեր քաշը կամաց-կամաց և կկորցնեք կես կիլոգրամ ընդամենը երեք օրում, իսկ հետո Դուք կարող եք հաշվել կալորիաները և ընդունել օրական 1000-ից 1200 կկալ:

Ցիտրուսային դիետայի անմիջական արդյունքները կոգևորեն Ձեզ, որպեսզի շարունակեք այն: Այն կնպաստի, որպեսզի Ձեր ստամոքսը «փոքրանա» և կօգնի Ձեզ խուսափել քաղցրավենիքներից:

Ցիտրուսային աղցանի օրական բաժնի բաղադրատոմսը (այն կարող է պատրաստվել առավոտյան և պահվել սառնարանում). մաքրեք և կտրատեք 5 նարինջ և 4 գրեյպֆրուտ, ցանեք վրան 1 թեյի գդալ հեղուկ մեղր, 5 թեյի գդալ կիտրոնի հյութ և 4 մանրացված ընկույզ: Վրան լցրեք մաղադանոսի մի քանի տերև:

 

Ցիտրուսները

Ցիտրուսային մրգերը վիտամինների արժեքավոր աղբյուրներ են, հատկապես, ձմռանը և գարնանը, երբ տեղական մրգեր չկան: Այս եռօրյա ցիտրուսային դիետայի հիմքը կազմում է համեղ և նրբահամ աղցանը:

 
 
 

How to avoid gaining weight during the holiday season?

  • մի տապակեք ծածանը (որը բավական յուղոտ ձուկ է). այն պատրաստեք դոնդողով կամ դրեք ջեռոցի մեջ ալյումինե փայլաթիթեղով
  • մի ավելացրեք սոուս կաղամբին և սնկին, մի տապակեք խմորագնդիկները (вареники) դրանք թխելուց հետո (տաքացնելու համար, պարզապես գոլորշու վրա պահեք այն քանակով խմորագնդիկ, որքան ուզում եք ուտել)
  • մի լցրեք ձեթ ծովատառեխի վրա, այն ավելի քիչ գիրացնող կլինի, եթե նրա վրա ցածր յուղայնությամբ սերուցք կամ յոգուրտի հիմքով սոուս լցնեք
  • սառը աղանդերներում քաղցրացուցիչը փոխարինեք շաքարով
  • փորձեք բոլոր կերակրատեսակները, բայց փոքր չափաբաժիններով
  • կատարեք սահմանափակումներ. հացը և կարտոֆիլը տոնական ուտեստներ չեն
  • դեսերտին կերեք միայն մեկ կտոր թխվածք, թխվածքին գումարած չամիչով փլավը, գումարած մրգային տորթը և կոճապղպեղով բլիթը, կլինի չափազանց շատ:
  • երեկոյան խմեք մեկ գավաթ կանաչ թեյ, անանուխի թեյ կամ օշինդրի էքստրակտ
  • մի մոռացեք մարմնամարզության մասին. տոնական զբոսանքն ընտանիքով` լավ միջոց է կալորիաները ծախսելու համար:

Ճաշացանկ

Նախաճաշ – 1 բաժակ անանուխով թեյ, ցիտրուսային ախցան

Ընդմիջում – 1 բաժակ նարնջի հյութ (քամած կամ տուփից)

Ճաշ – 1 բաժակ անանուխով թեյ, ցիտրուսային ախցան

Ընդմիջում – 1 նարինջ

Ընթրիք -1 բաժակ անանուխով թեյ, ցիտրուսային ախցան

 

, , , , ,