Մանրաթելերով հարուստ սննդակարգ

գեղեցիկ

Օրգանիզմը չի կարողանում մարսել մանրաթելերը, այսպիսով այն արժեքավոր զենք է ավելորդ քաշի դեմ պայքարում:

Հակատոկսիկացում և քաշի կորուստ

Այս սննդակարգը հարուստ է մանրաթելերով և քիչ ճարպեր է պարունակում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ մանրաթելերը կարևոր դեր են խաղում սննդակարգի մեջ, քանի որ հաշվարկվել է, որ մենք պետք է ուտենք օրական 30 գ մանրաթելեր: Եթե ուզում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, այս սննդակարգը ձեզ համար է:

body can not digest fiber rich foods

Կարևոր խորհուրդներ

Մանրաթելերի օրական ընդունումը պետք է լինի 30 գ: Այս սննդակարգի դեպքում կալորիաների ընդունման օրական քանակը կանանց համար 1000-1250 է, իսկ տղամարդկանց համար՝ 1500: Մանրաթելերի հիմնական աղբյուրը պետք է լինի մակարոնեղենը և աշորայի հացը, լոբազգիները, եփած կարտոֆիլը, ոսպը, եգիպտացորենը, աղցանները, թարմ և չորացրած մրգերը:

 high fiber foods is  invaluable weapon in the fight against overweight.

Ցածր կալորիականություն

Բրոկկոլին, պղպեղը, ծնեբեկը, լոլիկը, վարունգը, ծաղկակաղամբը, գազարը՝ սրանք բանջարեղենի միայն մի քանի տեսակներ են, որ երաշխավորում են ցածր կալորիականություն, բայց մեծ քանակությամբ մանրաթելեր:
Մանրաթելերով հարուստ ուտեստների պատրաստման անսահման հնարավորություններ կան. սենդվիչներ, ապուրներ, ալյուրով կամ կարտոֆիլով ուտեստներ, աղցաններ, աղանդեր, բուսակերային ճաշատեսակներ: Քաշի շաբաթական կորուստը կլինի մոտավորապես 1,4 կգ: Քաշը որոշակի մակարդակի վրա պահելու համար, պետք է պահպանեք մի քանի սկզբունքներ ողջ կյանքի ընթացքում. օգտագործել հացահատիկային մթերքներ (հաց և մակարոնեղեն) և շատ մրգեր ուտել:

Ճաշացուցակ

Յուրաքանչյուր օր դուք պետք է հիշեք ամենօրյա մանրաթելի խառնուրդի մասին` շիլաներ, ընկույզներ և չորացրած մրգեր: Այն ձեր մարմնի կտա 200 կկալ և 15 գ. մանրաթել:

Նախաճաշ
½ բաժին մանրաթելերով հարուստ խառնուրդ
140 գ. քաշած կաթ
Լանչ
300 գ, պահածոյացված ոսպով ապուր
2 կտոր մանրաթելերով հարուստ ֆիտնեսի համար նախատեսված հաց` մակարդի քսուկի բարակ շերտով
1 նարինջ
Ճաշ
Կոտեմով և թարմ խոտաբույսերով ձվածեղ
115 գ. թարմ կամ սառեցված սիսեռ
220 գ. շաքարավազի ցածր պարունակությամբ մրգահյութի մեջ գտնվող դեղձ` որպես դեսերտ
Ընթրիք
Մանրաթելերով հարուստ խառնուրդի մնացորդը
140 գ. կաթ
Խնձոր կամ նարինջ

, , , ,