Կալցիում` քաշի նվազեցման դիետաների գլխավոր գործոնը

առողջ

Կարող է անհավանական թվալ, որ այն տարրը, որը մեր ոսկորներն ամրացնում և կարծրացնում է, կարող է նաև օգնել իջեցնել քաշը: Ինչևէ, ապացուցվել է, որ դա իրոք այսպես է:

Անվիճելի ապացույցներ

Գիտնականները համոզված են, որ կալցիումն օգնում է մեզ մեկընդմիշտ հրաժեշտ տալ մեր օրգանիզմի ճարպին: Փորձը, որը տևում է երկու շաբաթ, ապացուցում է, որ երբ Դուք կաթնային դիետա եք պահում, Դուք ավելի շատ կիլոգրամների եք կորցնում: Սա տեղի է ունենում, երբ Ձեր կալցիումի աղբյուրը կաթնամթերքներն են: Կանայք, ում դիետան աղքատ է կալցիումով, ավելի հաստ ճարպային շերտ, ավելի հաստ մեջք և վատ խոլեստերինի ավելի բարձր մակարդակ ունեն, քան ովքեր ընդունում են չափավոր կամ մեծ քանակությամբ կալցիում:

Տուրբա այրիչ

Կալցիումի անբավարար քանակությամբ օրգանիզմները ավելի շատ քաղց են զգում, որը նշանակում է, որ նրանք ավելի շատ են ուտում, կարծես փորձելով բավարարել այդ անբավարարությունը: Կալցիումի ավելի շատ օգտագործումը կարող է լավացնել ճարպերի փոխանակությունը, կարգավորել քաշը և կանխարգելել քաշի ավելացումը: Եթե Դուք ավելորդ քաշ ունեք և ամբողջ ժամանակ արագ սնունդ եք օգտագործում, չեք խմում կաթ կամ չեք ուտում կաթնամթերքներ, կամ ձուկ, Ձեզ համար դժվար կլինի քաշ իջեցնելը:

Որտեղ պետք է փնտրել այս տարրը

Առողջ մարդու համար կալցիումի օրական չափաբաժինը մոտավորապես 1000 մգ է (աղջիկների, հղի կանանց և դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց համար այս ցուցանիշը համապատասխանաբար բարձր է): Եթե Դուք ունեք ավելորդ քաշ, 1500 մգ չափաբաժինը բավարար է քաշն իջեցնելու և ավելորդ ախորժակը նազեցնելու համար: Բացի կաթից և կաթնամթերքներից, կալցիում կա թարմ ձկան և բանջարեղենների մեջ.  կանաչատերև բանջարեղեններ, բրոկլլի, ծաղկակաղամբ, ընկուզեղեն, ծովամթերք և ձկնեղեն (սաղմոն, շպրոտ): Օգտակար է նաև կալցիումով հարստացված սննդամթերքներ օգտագործելը. հացահատիկներ, նարնջի հյութ, պանիր և յոգուրտ:

 

Կալցիումով հարուստ կամ հարստացված սննդամթերքներն ավելի նախընտրելի են օրգանիզմի համար, քան կալցիումային հավելումները, քանի որ դրանք ավելի հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից:

D վիտամինի դուետը

D վիտամինը պատասխանատու է կալցիումի կլանման համար. երբ օրգանիզմում կա D վիտամինի պակաս, այն չի կարող կլանել կալցիումը: Ստացվում է, որ կալցիումը և D վիտամինն աշխատում են միասին, կարգավորելով ճարպերի փոխանակությունը օրգանիզմի ճարպային բջիջներում, ինչպես նաև ինտենսիվացնելով դրանց այրումը: D վիտամինի բնական աղբյուր է յուղոտ ծովային ձուկը:

Սննդամթերք առավորից երեկո

Նախաճաշ. կեֆիրy կամ խառնել ելակի կամ հապալասի հետ: Սմութիի այս տեսակը կթարմեցնի և կակտիվացնի մարմինը:

Ճաշ. խորոված պղպեղներ` լցոնած ֆետա պանրով, սխտորով և ձիթապտուղներով կակտիվացնի և կստիպի ձեզ աշխատել առանց ստամոքսն անտեղի ծանրաբեռնելու:

Ընթրիք. բնական յոգուրտով անդ թարմ մրգերով տաք բրինձ: Այսպիսի ուտեստից դուք քաշ չեք կուտակի:

Քնելուց առաջ ըմպեք մեկ բաժակ տաք կաթ` մեկ թեյի գդալ մեղրով: Այն կօգնի ձեզ հանգստանալ և հեշտությամբքնել: 

, , , ,