Մրգեր և Բանջարեղեն Թարմ Ամառային Տեսքի Համար

գեղեցիկ

Ամառն արդեն սարերի ետևում չէ: Գերազանց ամառային տեսք ունենալու համար դեռևս շատ ուշ չէ մրգային և բանջարեղենային սննդակարգի անցնելու համար:

 

 Ամառային Տեսք

Մանրաթելերն ու վիտամինները օգտակար են ձեր աղիքների ու մաշկի համար և օգնում են կենտրոնանալ: Լավագույնը օրական 5 անգամ թեթև սնվելն է: Ձեռ առավոտն սկսեք մրգերով ու հյութերով աշխուժանալու համար և շիլաներ՝ լավ մարսողության համար: Մածուն (յոգուրտ) կերեք`որպես վաղ նախաճաշիկ, բայց փորձեք գտնել բնականները՝ ավելացրած մրգերով: Լանչի համար ընտրեք բանջարեղենով ինչ-որ բան, ավելացրեք այն որպես խավարտ խորոված մսի, ձկան կամ սոյայից պատրաստված շոռի հետ:

Սննդակարգը սովի մատնվելը չէ, դա ձեր ուտելիքը պլանավորելն է և ուշադիր ընտրելը: Ընտրեք մթերքներ, որոնք ցածր յուղայնություն ունեն, սակայն միևնույն ժամանակ սննդարար են: Ազատ եղեք տարբեր ուտեստներ փորձելու մեջ և վայելեք սննդակարգը: Հում մրգեր կերեք ուշ նախաճաշիկին, խուսափեք օրվա այս ժամին բանան ուտելուց, քանի որ դրանք ավելի շատ շաքար են պարունակում, ավելի լավ է ընտրեք նարինջ, թուրինջ կամ կիտրոն: Ճաշի համար կերեք բանջարեղենային աղցան. պարզապես քերեք մի քիչ կաղամբ, սոխ, գազար, ավելացրեք մի փոքր համեմունք և ահա ձեր թեթև ուտեստը: Մի կերեք երեկոյան վեցից հետո:
, , ,