Սննդամթերքներ, որոնք օգտակար են ձեր առողջության և գեղեցիկ տեսքի համար

գեղեցիկ

Մեզանից շատերը սիրում են ամեն տեսակի կոնֆետներ, առանց մտածելու մեր արտաքինի և առողջության վրա դրանց ազդեցության մասին: Մրգերը, բանջարեղենները, ձուկը և հացահատիկները հիանալի համ ունեն և, կարելի է ասել, երիտասարդության էլիքսիր են:

 

Շաղգամակաղամբ/գերմանական շաղգամ

Առողջություն – Գերմանական շաղգամի ցողունները հարուստ են K վիտամինով, որն ունի հակահեմոռագիկ հատկություններ: Այն պայքարում է լնդերի արյունահոսության դեմ, որն էլ, իր հերթին, կանխարգելում է պերիոդոնտիտը:

Գեղեցկություն – Գերմանական շաղգամը հարուստ է կալիումով, որը պատասխանատու է օրգանիզմում ջրի բաշխման համար: Օրգանիզմում ջրի ճիշտ քանակությունն ապահովում է մարմնի ամրությունը, իսկ ձիգ մաշկը մեզ տալիս է երիտասարդ տեսք: 

Մաղադանոս

Առողջություն – Այն երկաթի աղբյուր է: Առանց մեր օրգանիզմում այս կարևոր տարրի, մենք մշտապես հոգնածություն կզգանք: Երկաթի դեֆիցիտը բերում է թուլության, ախորժակի իջեցման, գրգռվածության և գլխացավերի:

Գեղեցկություն – Թարմ մաղադանոսի տերևները պարունակում են գրեթե բոլոր վիտամինները, որոնք այնքան անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Հում վիճակում ուտելիս, այն պայքարում է ցելյուլիտի դեմ:

 

Ելակ

Առողջություն – Այս հատապտուղը մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև ունի կարևոր նշանակության սրտի աշխատանքի համար: Ելակը պատկանում է մրգերի այն փոքր խմբին, որոնք կանխարգելում են քաղցկեղի առաջացումը:

Գեղեցկություն – Ելակը քիչ կալորիաներ է պարունակում, և մենք կարող ենք այն ուտել մեծ քանակությամբ, բացի այդ, պարունակում է շատ C վիտամին, ինչպես նաև երկաթ և կալիում, որոնց շնորհիվ այն համարվում է հիանալի դիետիկ սննդամթերք:

 

Չաղացած ալյուրի հաց

Առողջություն – Այդպիսի հացը պարունակում է B խմբի գրեթե բոլոր վիտամինները: Դրանց շնորհիվ մեր նյարդային համակարգը, ինչպես նաև մկանները ճիշտ են աշխատում, դրանք բարելավում են մեր օրգանիզմի նյութափոխանակությունը: Բացի այդ, հացահատիկները հարուստ են մանրաթելերով, որոնք մեզ պաշտպանում են կորոնար հիվանդությունից և հաստ աղիքի քաղցկեղից:

Գեղեցկություն – Մանրաթելերն արագացնում են մարսողությունը, դրանով օգնելով մեզ պահպանել նիհար կազմվածքը: Մի կտոր չաղացած ալյուրի հացը մեզ կշտացնում է մի քանի ժամով, որը շատ կարևոր է դիետաների համար: 

 
 
 

Սաղմոն

Առողջություն – Այս հիանալի ձուկը արագ կլանվող սպիտակուցների, ինչպես նաև D վիտամինի հսկայական աղբյուր է:  Վերջինիս առկայությամբ, մեր ոսկորներում և ատամներում կուտակված կալցիումի քանակությունն ավելանում է, որի շնորհիվ դրանք ավելի ամուր են դառնում:
Գեղեցկություն – Ամուր ոսկորներ` նշանակում է ուղիղ ողնաշար և գեղեցիկ կեցվածք: Լավ ատամները մեզ թույլ են տալիս ծիծաղել` առանց ամաչելու:

, , , , , , , ,