Մարմնի բնական մաքրում` երկրօրյա բեռնաթափում բոլորի համար

առողջ

Եթե ցանկանում եք մնալ առողջ, խուսափել մարսողական կամ արյան շրջանառության համակարգերի խնդիրներից, յուրաքանչյուր 2-3 շաբաթը մեկ կարող եք իրականացնել կարճատև բեռնաթափում:

Բուժիչ բեռնաթափում

Անբավարար ակտիվությունը և ոչ հավասարակշռված սննդակարգը բերում են մեր բջիջներում տոքսինների կուտակման:  Այս վնասակար նյութերն աղտոտում են մեր օրգանիզմը: Եթե դրանք չայրվեն կամ չմաքրվեն, ապա կարող են դառնալ շատ հիվանդությունների պատճառ: Բեռնաթափումն օգնում է պայքարել դրանց դեմ: Այն ունի կանխարգելիչ ազդեցություն, քանի որ թույլ է տալիս, որպեսզի օրգանիզմը մաքրվի խցանումներից և վնասակար, ոչ պիտանի սպիտակուցներից:

Երկարատև բեռնաթափման նման, այս դեպքում էլ կա սննդամթերքների խիստ սահմանափակում: Կարելի է խմել միայն ջուր և բուսական թեյեր:

Որպեսզի բուժումն արդյունավետ լինի, պետք է այն կատարել կանոնավոր կերպով, և յուրաքանչյուր անգամ անհրաժեշտ է, որպեսզի բեռնաթափմանը հետևի ցածր կալորիականության դիետան:

Հիմնական կանոնները

  • Բեռնաթափման ամենալավ ժամանակը շաբաթը կամ կիրակին են, քանի որ դրանք աշխատանքային օրեր չեն:
  • Պետք չէ միացնել զարթուցիչը: Այդ դեպքում Դուք կարող եք քնել, որքան ուզում եք:
  • Ավելի հեշտ է դիմանալ բեռնաթափմանը, եթե խուսափեք ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունից, սթրեսներից և խոհարարական գայթակղություններից: Այդ պատճառով, մի տեղափոխեք Ձեր կահույքը, մի մտեք վեճի մեջ Ձեր ամենասիրելիի և ամենամտերիմի հետ և մի ընդունեք Ձեր մորաքրոջ ծննդյան տոնի հրավերը:
  • Բեռնաթափման ընթացքում մի ծխեք, մի օգտագործեք վիտամիններ, ցավազրկող կամ  հանգստացնող միջոցներ: Եթե Դուք կանոնավոր կերպով ընդունում եք որևէ դեղորայք, խորհրդակցեք բժշկի հետ, արդյոք Ձեզ կարելի± է օրգանիզմը բեռնաթափել:

Օգնու՞մ է արդյոք բեռնաթափումը նվազեցնել քաշը:

Ոչ:  Բեռնաթափումը միայն օրգանիզմը տոքսինների մաքրող միջոց է: Երկօրյա դիետայից հետո մենք կորցնում ենք ավելորդ կիլոգրամները, բայց սովորաբար, մենք վերադառնում ենք մեր սովորական քաշին: Մի քանի օրվա բեռնաթափումը կարող է դառնալ մեր սնվելու սովորույթները փոխելու հիանալի սկիզբ: Մեր ստամոքսը փոքրանում է. մեզ անհրաժեշտ է ավելի քիչ սնունդ` կշտանալու համար:

 
Նույնիսկ կարճատև բեռնաթափումից հետո բոլոր համերն ավելի ինտենսիվորեն ենք զգում, օրինակ, աղին կամ քաղցրը: Մենք կարող ենք սկսել օգտագործել ավելի քիչ համեմունքներ, ավելի քիչ շաքար և աղ, որն իր հերթքին, կբերի քաշի իջեցման: Բժիշկների կողմից ապացուցվել է, որ մի քանի օրվա բեռնաթափումից հետո մենք ավելի քիչ ենք քաղց զգում: Մենք ավելի քիչ ցանկություն ենք զգում ուտելու յուղոտ և ծանր կերակրատեսակներ: Մենք նախընտրում ենք մրգեր, բանջարեղեններ, յոգուրտ և հյութեր: Այդ պատճառով, բեռնաթափումը կարող է լինել հիանալի ճանապարհ` ցածր կալորիականության դիետայի անցնելու համար:

Հեղուկ օրական յոթ անգամ

  1. Արթնանալուց հետո. մեկ բաժակ ջուր` մեկ թեյի գդալ Գլաուբերի աղով. Սա մարսողական հետքերը մաքրելու համար է:
  2. Առավոտյան ցնցուղից հետո. մեք բաժա ռոզմարինի թեյ, որը կխթանի ձեր շրջանառության համակարգը: Եթե չունեք ռոզմարին, ապա փոխարինեք այս թեյը թեթև մուգ թեյով:
  3. Կեսօրից առաջ. 1-2 բաժակ ջուր կամ 1-2 բաժակ բուսական թեյ (երիցուկ, անանուխ, և այլն)
  4. Կեսօրին. 1-2 բաժակ ջուր
  5. Կեսօրից հետո. 1-2 բաժակ բուսական թեյ (կարող է լինել երիցուկ, անանուխ, բայց ոչ ռոզմարին)
  6. Երեկոյան, բայց 7-ից ոչ ուշ. 1-2 բաժակ ջուր
  7. Քնելուց անմիջապես առաջ (երեկոյան 9-ի և 10-ի արանքում). մեկ բաժակ Մելիսա կամ Վալերիան թեյ (նրանք ունեն հանգստացնող և քնեցնող հատկություններ). Թեյերը չպետք է լինեն քաղցրեցրած:
, , , , ,