Լիարժեք, առանց մսի սնունդ

առողջ

Միսը երկաթի և B12 վիտամինի լավագույն աղբյուրն է, սակայն այն պետք չէ չափից շատ ուտել: Այն կալորիական և դժվարամարս սննդամթերք է: Միսը պարունակում է շատ հագեցած ճարպեր և խոլեստերին, որը վատ ազդեցություն է թողնում մեր արյունատար համակարգի վրա: Եթե Դուք դրանից ձեռնպահ մնաք շաբաթվա մեջ մի քանի օր, ապա ավելի առողջ կլինեք:

 

Բանջարեղեն

  • Բանջարեղենները C վիտամինի, բետա-կարոտինին, B խմբի վիտամինների, կալիումի և մանրաթելերի հսկայական աղբյուր են: Դրանք սննդարար են և ցածր կալորիականություն ունեն:
  • Բանջարեղեններից սննդարար ճաշ պատրաստելու համար ցանակալի է դրանք, օրինակ, եփած գարու կամ բրնձի հետ համադրել:
  • Բանջարեղենային ուտեստի հիանալի օրինակ են պղպեղը` բրնձով և սնկով, կամ պանրով, ինչպես նաև բանջարեղենային մածուկով լցոնած լոլիկները:
  • Կարելի է պատրաստել ջեռեփուկ` կարտոֆիլով, բրոկկոլիով, ծաղկակաղամբով, բրյուսելյան կաղամբով, գազարով, սոխով: Բանջարեղենները պետք է լինեն շոգեխաշած կամ թարմ, սպիտակ սոուսով կամ տոմատի սոուսով և հրակայուն ամանում պատրաստված: Ուտեստին կարելի է ավելացնել տապակած լոբի, բրինձ և պանիր:
  • Բանջերենները կարելի է նաև յուղով տապակել և մատուցել լոլիկի կամ բրնձի հետ:
  • Բանջարեղենային ուտեստները հիանալի են սխտորի և կանաչիների, հատկապես, օրեգանոյի, ռեհանի և թարխունի հետ:
  • Կծվություն տալու համար ավելացրեք սև կամ կարմիր պղպեղ:

Լոբազգիներ

  • Այս բանջարեղենները պահանջվում է երկար եփել և նախօրոք թրջել: Ոսպը բացառություն է: Այն կարելի է եփել լվանալուց հետո:  
  • Որպեսզի լոբազգիները շատ չուռչեն, դրանք պետք է եփել բաց կաթսայի մեջ:
  • Լոբու, ոսպի կամ սիսեռի մեջ պարունակվող սպիտակուցները կարող են լրացվել ձվով կամ որևէ կաթնամթերքով, և մենք կունենանք իսկական սննդարար կերակուր:
  • Չոր լոբազգիներն ավելի կալորիական և սննդարար են:
  • Համեմունքները, որոնք լավ են համադրվում լոբազգիներից պատրաստված ուտեստների հետ, քիմիոնը և խնկածաղիկն են:
  • Դրանք կարող են մատուցվել հալեցրած կարագով, սոուսների մեջ եփված, որպես ապուր (ոլոռով ապուր կամ մեքսիկական ապուր) և որպես ջեռեփուկ:
 

Ձուկ

  • Ձուկը պարունակում է նույնքան արժեքավոր սպիտակուցներ, ինչպես միսը, ավելին, այն հարուստ է չհագեցած օմեգա-3 ամինաթթուներով, A, D և E վիտամիններով և հանքային աղերով:
  • Հակառակ մսի, որքան յուղոտ է ձուկը, այնքան այն առողջարար է:
 
 
  • Այն կարելի է տապակել և պատրաստել ավելի առողջարար եղանակներով, օրինակ, ջեռոցում եփել, խաշել կամ շոգեխաշել:
  • Այն շատ համեղ է ապուրների մեջ:
  • Մի կտոր եփած ձուկը` միս չպարունակող աղցանը կամ ջեռեփուկը կդարձնի սննդարար ուտեստ: 

Ֆռոմանժ բլանկ և կաթնաշոռ

  • Կաթնամթերքները սպիտակուցների, կալցիումի, ֆոսֆորի և D վիտամինի հիանալի աղբյուր են:
  • Այն կարող է պատրաստվել քաղցր կամ աղի:  Այն հիանալի է` որպես մածուկ և որպես լցոն:
  • Այն կարող է օգտագործվել` որպես վարենիկների, նրբաբլիթների լցոն, կարելի է նաև շաղ տալ վարենիկների և մակարոնի վրա:
, , , , ,