Լավ Կազմվածքի Հասեք Ավելի Արագ Զինվորական Սննդակարգի Միջոցով

գեղեցիկ

Նախկինում՝ Իսրայելի ռազմական մասնագետ, հետագայում քաղաքական ծաղրանկարիչ Օրի Հոֆմեկլերի ստեղծած զինվորական սննդակարգի հիմքը բնական մթերքներն են ու վարժությունները`որպես դրա հաջողության գործիքներ: Հատկանշականորեն չսահմանափակող այս հեշտ սննդակարգը ֆանտաստիկ կերպով պահպանում է իր հեղինակությունը և շատերը այն համարում են քաշ կորցնելու հեշտ ճանապարհ:

 

Զինվորական սննդակարգ

Վերջերս աշխարհում ի հայտ եկավ ուտելու պլանավորման մի նոր ալիք, որը հիմնված էր ոչ թե մթերքների որոշակի խմբի նկատմամբ հակվածության և մյուսների անտեսման, այլ յուրաքանչյուրի շուրջօրյա ժամացույցի ռիթմով ուտելու վրա: Զինվորական սննդակարգը դրանցից մեկն է. դրա ստեղծողը սահմանում է, որ աճելու համար մարդը պետք է սկսի քիչ ուտել օրվա ընթացքում և մեծ ճաշ ունենա քնելուց մի քանի ժամ առաջ:
Զինվորական սննդակարգի հեղինակի համաձայն մարդն իր կյանքի տևողության մեծ մասի ընթացքում իր աշխատանքի  (որսորդություն և հավաքչություն) պատճառով օրվա ընթացքում քիչ է սնվել, իսկ հետո՝ երեկոյան, երբ հանգստանալու ժամանակ է ունեցել, սնվել է մեծ քանակությամբ: Այսպիսով, քաշը հեշտությամբ նվազեցնելու բաղադրատոմսը հենց այս կերպ վարվելն է:
 

Կանոններ

Զինվորական սննդակարգի կանոնները քիչ են, բայց կարևոր.
1. Մի մնացեք առանց ուտելու ավելի քան 12 ժամ. Սա ձեզ ավելի շատ վնաս կտա, քան օգուտ:
2. Օրվա ընթացքում թեթևակի սնվեք առողջ սնունդով: Մի խնձոր կերեք, մի բուռ հատապտուղ, ընկուզեղեն, մի բաժակ կաթ կամ ինչ-որ հեշտ ու թեթև մի բան օրվա ընթացքում: Այն ձեր միտքը հստակ կպահի և օրգանիզմն էլ լավ կաշխատի:

3. Երեկոյան կերեք որքան կուզեք: Ճիշտ կլինի՝ քնելուց 3-4 ժամ առաջ: 

 
 
Ուտելիքի համար կոնկրետ սահմանափակումներ չկան, քանի որ երեկոյան ուտելիքը պարունակում է բավարար մակրոսնուցիչներ. սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր:

4. Մարզվեք: Արագ քայլեք, վազեք, ծանրություն բարձրացրեք, մարմնի քաշի համար վարժություններ արեք, յոգայով զբաղվեք, արեք այն ամենն ինչ հետաքրքիր ու զվարճալի եք համարում: Եթե ճիշտ եք հետևում սննդակարգին, մարզանքի ժամանակ և հետո էներգիայի պակաս չեք զգա: 

Զինվորական սննդակարգը շատ հայտնի դարձավ և հաջողության հասավ անմիջապես ներկայացվելուց հետո: Հեշտությամբ քաշ կորցնելու համար այն գուցե և կատարյալ լուծում չէ, սակայն անկեղծ ասած, ո՞րն է դա: Այնտեղ, ուր պայմանական իմաստնությունը սխալվում է, ի հայտ է գալիս ուտելու այս պլանը. եթե ուզում եք հետևել պարզ և ոչ խիստ սննդակարգի, արժե փորձել այս մեկը:

, , , , , , , ,