Ինչպես մնալ տաք և չհավաքել քաշ ձմռան ընթացում

առողջ

Որքան ցուրտ է ձմեռը, այնքան շատ ենք մենք ձգտում ուտել որևէ քաղցր կամ յուղալի բան: Գիտե±ք ինչպես տաք մնալ, առանց հավաքելու անպետք, դատարկ կալորիաներ:

 

Ցուրտ ձմռան ընթացքում

  • Հիշեք  լավ նախաճաշի մասին և դրա ընթացքում խմեք տաք կաթ կամ թեյ:
  • Սնվեք կանոնավոր. մի մնացեք քաղցած այնքան ժամանակ, մինչև հասնեք ցուրտը զգալուն:
  • Կերեք տաք կերակուրներ օրական առնվազն երկու անգամ: Ձեր օրգանիզմը կկորցնի ավելի քիչ էներգիա և ստիպված չի լինի տաքացնել սնունդը, նախքան այն մարսելը:

Հիշեք մրգերի և բանջարեղենների մասին

Օրական գոնե երկու անգամ մրգեր և բանջարեղեններ ուտելով, դուք չեք ունենա վիտամինների պակաս, որն իջեցնում է իմունիտետը: Վիտամինները և հանքային նյութերը կարգավորում են օրգանիզմի մարսողական համակարգի աշխատանքը: Եթե մենք մեր օրգանիզմին չենք ապահովում վիտամիններով, այն սկսում է ճարպ կուտակել, սպառելու փոխարեն, որը հանգեցնում է ճարպակալման: Պետք չէ գնել թանկ թարմ մրգեր և բանջարեղեններ, կարելի է լրիվ բավարարվել սառեցվածներով:

 

Ուզու՞մ եք նիհար մնալ: Օգտագործեք համեմունքներ:

Համեմունքները տաքացնում են մեր մարմինը և խթանում են արյան շրջանառությունը: Միևնույն ժամանակ, քանի որ համեմունքները սպանում են բակտերիաները, դրանք օգնում են պայքարել մրսածության դեմ: Բարելավելով օրգանիզմի նյութափոխանակությունը, դրանք նպաստում են մարսողությանը, որը բերում է նիհարեցման: Ավելացրեք համեմունքներ ապուրներին, սոուսներին և ձկանը: Համեմեք դրանք պղպեղների բոլոր տեսակներով, կարմիր պղպեղով, դափնու տերևով,  աղացած կծու պղպեղով, խնկունով, կոճապղպեղով և դարչինով:

 

Ընտրեք ապուրներ

Ապուրները չեն ավելացնում քաշը. ընդհակառակը, դրանք նպաստում են դրա իջեցմանը, քանի որ հիմնականում բաղկացած են ջրից: Դրանք  հիմնված են համեղ բուսական արգանակի վրա, որը կատարելապես տաքացնում է օրգանիզմը, և համեմունքներից, որոնք բարձրացնում են տաքացնող ազդեցությունը: Մի կտոր մսով ապուրը կարող է սննդարար ճաշ լինել, իսկ համեղ արգանակը չի պարունակի շատ կալորիաներ: 1 բաժակ արգանակը տալիս է միայն 100 կկալ, որը կազմում է օրգանիզմի կողմից ստացվող օրական կալորիաների 5%-ը: Այսպիսով, դուք կարող եք ուտել մի քիչ հաճելի ապուր, առանց անհանգստանալու Ձեր կազմվածքի մասին: 

 
 

Խուսափեք յուղոտ կերակուրներից

Մեր մեջ արմատավորված է այն համոզմունքը, որ բարձր կալորիականություն ունեցող կերակուրները մեզ տաք են պահում: ճարպերն անհրաժեշտ են մեր նյարդային համակարգը, ներքին օրգանները պաշտպանելու և հորմոններ արտադրելու համար, սակայն սովորաբար օգտագործվող յուղի քանակության կեսը (օրական 70 գ) բավարար է մեզ համար, իսկ մնացած մասը կլանվում է ճարպային բջիջների կողմից և… մենք քաշ ենք հավաքում: Ընտրեք պատրաստի մսամթերքի նեղ կտորներ և ցածր յուղայնության կաթնամթերք, իսկ միսը տապակեք ալյումինե փայլաթիթեղի մեջ:

 

Մի օգտագործեք ալկոհոլ տաքանալու համար

Հատկապես դատարկ ստամոքսին: Փաստն այն է, որ չնայած ալկոհոլի մի քանի կումից հետո մենք ջերմություն ենք զգում, այն արագորեն կլանվում է, և այդ զգացողությունն անցնում է:  Այսպիսի եղանակով տաքանալուց հետո, սառը եղանակին դուրս գալով փողոց, մեր մարմնի բաց մասերը կարող են ցրտահարվել: Ալկոհոլը դանդաղեցնում է նյարդային համակարգի պատասխան ռեակցիան, և մենք ցուրտն ավելի ուշ ենք զգում:

, , ,